
Որոշել եմ քննարկումների շարք սկսել առաջիկա ընտրությունների մասին: Եթե աշխատանքային ծանրաբեռնվածությունս չխանգարի օրական մի ասպեկտից կանդրադառնամ հունիսի 7-ի…
Author: Julbaz
«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա»

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանչելով վճարել ուղեվարձը։ Երեխան վախեցել է և լացել»: «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյա…
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
Իրանի ԱԳ նախարարը այցով մեկնել է Ռուսաստան
Իրանի ԱԳ նախարարը այցով մեկնել է Ռուսաստան
Իտալիան ԱՄՆ-ին կհանձնի COVID-19-ի հետազոտություններ գողացած չինացի հաքերին
Երևանի 1679 թվականի ավերիչ երկրաշարժը
1679 թվականի հունիսի 4-ին Երևանում (տեղի է ունենում ուժգին երկրաշարժ՝ 7 մագնիտուդ հզորությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` երկրաշարժը տեղի է ունեցել կեսօրին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Գառնիի տարածքում:
Ուժգին երկրաշարժի հետևանքով ավերվում են Երևանի և շրջակայքի մի շարք պատմական ու մշակութային հայտնի շինություններ: Ավերվում է Երևանի բերդը, Կարմիր կամուրջն ու քաղաքի մի քանի պարսկական մզկիները: Պատմական մի շարք տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ավերվել է մոտ 12 եկեղեցի, որոնց ցանկում են եղել Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս և Զորավոր Աստվածածին եկեղեցիները, ինչպես նաև Գեթսեմանի մատուռը:
Այդ շրջանի և երկրաշարժի մասին պատմական սակավ տեղեկությունները փաստում են, որ այն մեծ ավերածություններ առաջացրեց Երևանում և քաղաքի շրջակայքում: «Ամեհի երկրաշարժը կործանում է բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, գյուղեր, նաև Գառնիի տաճարը: Մատենադարանի ձեռագրերից մեկում ասվում է, որ երկրաշարժի հետևանքով ցամաքել են աղբյուրները, և այլ տեղերից բխել է սև ջուր, պատռվել են՝ ժայռերն ու վեմերը, և նրանց միջից բոց է դուրս եկել, իսկ բարձրացած մառախուղը` Գառնիից մինչև Արագած, ողջ երկիրը ծածկել է վարագույրով։ Երկրաշարժը կրկնվել է ամեն օր և տևել մինչև հոկտեմբեր… Հիմնահատակ ավերվել է Երևանը։ Ամբողջովին փլվել են բերդն ու պարիսպները, եկեղեցիները, կամուրջները, տները: Զաքարիա Սարկավագը միայն իր հայրենի Քանաքեռում երկրաշարժի 1228 զոհ է հաշվում և ավելացնում, որ «ոչ մնաց շուն, ոչ կատու և ոչ հավ»: Ըստ որոշ տվյալների, Երևանում և երկրաշարժի գոտում զոհերի թիվը եղել է 7600 մարդ»: (Վարդանյան Ս., «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 202):
Հարկ է նշել, որ երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Հովհաննավանքին, Գեղարդավանքին և Երևանի շրջակայքի մի շարք այլ պատմական ու մշակութային կառույցներին: Երևանում երկրաշարժի զոհերը հիմնականում հուղարկավորվել են Հին Երևանի Կոզեռնի գերեզմանատանը: Երկրաշարժից հետո քաղաքում սով էր սկսվել։ 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժը դարձել էԵրևանի և նրա շրջակայքի պատմության ամենաաղետալի իրադարձություններից մեկը՝ պատճառելով աննախադեպ մարդկային և նյութական կորուստներ։ Այն ոչ միայն ավերել է քաղաքի ճարտարապետական ու հոգևոր ժառանգության մեծ մասը, այլև երկարատև հետևանքներ թողել բնակչության կյանքի և սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
Ըստ որոշ տեղեկությունների` զոհերի թիվը հասել է 8000-ի: Չնայած ծանր կորուստներին Երևանը աստիճանաբար վերականգնվել է՝ պահպանելով իր պատմական հիշողությունը որպես դիմակայող և վերածնվող քաղաք։
Արման Ծառուկյանը նշել է իր գլխավոր նպատակը UFC-ում
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է խառը մենամարտերում ունեցած իր հավակնությունների մասին։
«UFC-ն ինձ ամենամեծ մոտիվացիան է տալիս։ Ցանկանում եմ դառնալ ոչ միայն չեմպիոն, այլև լիգայի լավագույն մարտիկն անկախ քաշային կարգից»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Արիել Հելվանին իր սոցիալական ցանցերում։
Անդրօվկիանոսյան պրոմոուշենում իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է անցյալ տարվա աշնանը՝ ուժերը չափելով նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Այդ դիմակայությունում Արմանը ժամանակից շուտ՝ արդեն երկրորդ ռաունդում տպավորիչ հաղթանակ է տոնել։
Ընդհանուր առմամբ, 29-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Armsport
«Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն». Իվետա Մուկուչյան (տեսանյութ)
Մայիսյան ոչ աշխատանքային օրեր

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն մայիսին կան մի քանի ոչ աշխատանքային է օրեր, որոնք ներկայացնում ենք ստորև․ Մայիսի 1 – Աշխատանքի օր Օրը ոչ աշխա…

