
Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորո…
Author: Julbaz
«Հրապարակ»․ Հակառուսական մարաթոն է կազմակերպվում

Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգա…
«Հրապարակ»․ Հակառուսական մարաթոն է կազմակերպվում

Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգա…
«Հրապարակ»․ Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել

Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ եւ պաշտպանության համակարգերում։ Ովքեր թեկուզ հեռավոր բ…
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում

Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում: Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին՝ հունիս…
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում

Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում: Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին՝ հունիս…
«Հրապարակ»․ ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել

ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն…
Մայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը»
Մայիսը խոստանում է իսկական «տիեզերական շոու»՝ հազվագյուտ երևույթներով, որոնք կարելի է դիտել նույնիսկ անզեն աչքով։ Աստղագիտության ոլորտի մասնագետի խոսքով՝ ամսվա գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը»։ Չնայած անվանմանը՝ Լուսինը իր գույնը չի փոխի․ խոսքը հազվադեպ երևույթի մասին է, երբ մեկ ամսում լինում է երկու լիալուսին։
Սա տեղի է ունենում այն պատճառով, որ լուսնային ցիկլը տևում է մոտ 29,5 օր, իսկ մայիսը՝ 31 օր, ինչի արդյունքում երկրորդ լիալուսինը հայտնվում է հենց ամսվա վերջին։Մայիսին երկինքը կդառնա նաև «աստղաթափի» բեմ։ Մայիսի 5–6-ը սպասվում է «Eta Aquarids» մետեորային հոսքի առավելագույն ակտիվությունը։ Այն կարող է ժամում ապահովել մինչև 70 ընկնող աստղ։ Այս հոսքը կապված է Հալլեյի գիսաստղի հետ, և լավագույն դիտումը հնարավոր է քաղաքային լույսերից հեռու վայրերում։ Հստակ տեսանելի կլինի նաև Յուպիտերը, իսկ գիշերային երկնքում կշարունակեն փայլել գարնանային համաստեղությունները՝ Առյուծը, Կույսը, Վոլոպասը և այլք։
Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արձագանք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:
Ի մասնավորի՝
– սննդի կառույցի սպասք լվանալու համար նախատեսված տարածքների պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, առաստաղները եղել են բորբոսնած և առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
– խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են տեղ-տեղ կոտրված, ինչը խոչընդոտել է մաքրման և ախտահանման գործընթացին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:
Ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։