ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. Ֆիդան


Քաղաքականություն


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդես է եկել մի շարք առանցքային հայտարարություններով՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր զինադադարին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ «Անադոլու» գործակալության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ չնայած 15 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի ստորագրումը տեխնիկապես անիրատեսական է, սակայն կողմերի միջև զգալի առաջընթացի դեպքում հնարավոր է հրադադարի ժամկետը երկարաձգել ևս 45 կամ 60 օրով։

Ֆիդանի փոխանցմամբ՝ թե՛ Վաշինգտոնը, թե՛ Թեհրանը անկեղծորեն ձգտում են կրակի դադարեցմանը և գիտակցում են դրա անհրաժեշտությունը։ 

Անդրադառնալով Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամին՝ Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ միջազգային հանրությունը շահագրգռված է ազատ նավագնացության վերականգնմամբ։ 

«ԱՄՆ-Իրան համաձայնագրով հնարավոր է նոր հրադադար։ Եթե կողմերը զգալի առաջընթաց գրանցեն, օրակարգում կարող է դրվել լրացուցիչ հրադադարի ժամկետի՝ հնարավոր է՝ 45 կամ նույնիսկ 60 օրվա հարցը, որը թույլ կտա շարունակել բանակցությունները և լուծել խնդիրները»,- ասել է Ֆիդանը։



Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին


Հարեվաններ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին՝ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ։

«Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարինին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։



«Արտացոլում են հունգար ժողովրդի կամքը». Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Հունգարիայի ընտրություններում հաղթելու առթիվ

Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մաջյարին և հունգար ժողովրդին…

Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին. Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին. Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. Փաստաբանն ահազանգում է

Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին…

«Երևանը ղեկավարում են «ում մտքով ինչ անցնի» սկզբունքով»


Բլոգեր Արթուր Չախոյանը հերթական անգամ քննադատել է Երևանի քաղաքային կառավարման մոտեցումները՝ նշելով, որ քաղաքում գործընթացները հաճախ իրականացվում են անկանոն և…

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մագյարին


Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մագյարին և հունգար ժողովրդին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկ…

Մենք հարգում ենք հունգարացի ժողովրդի ընտրությունը․ Պեսկով

Մենք հարգում ենք հունգարացի ժողովրդի ընտրությունըհայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք ակնկալում ենք շարունակել մեր շատ պրագմատիկ շփումները հունգարական նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ մասնավորապես երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ պետք է հետևել հունգարական նոր ղեկավարության գործողություններին։

Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ուժի առաջնորդ Պետեր Մաջյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անխուսափելի է աշխարհագրության և էներգետիկ կախվածության պատճառով։

«Անհրաժեշտության դեպքում մենք կբանակցենք, բայց ընկերներ չենք դառնա», – հայտարարել է Հունգարիայի ապագա վարչապետը։