
Վաշինգթոնը չի հասել իր ոչ մի նպատակին Իրանի հետ առճակատման հարցում, այդ պատճառով էլ ԱՄՆ-ն խոսում է բանակցությունների մասին, և Թեհրանը դիտարկում է այս տարբերակը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Ակնհայտ է, որ Իրանը բախվում է աշխարհի ամենամեծ գերտերության հետ, և նրանք (ԱՄՆ-ն – խմբ.) չեն հասել իրենց որևէ նպատակի։ Ահա թե ինչու նա (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը – խմբ.) խնդրում է բանակցություններ, և մենք այժմ քննարկում ենք այս տարբերակը»,- ասել է Արաղչին «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։