Հրատապ․ Իրանի վերջին գիշե՞րն է, ետհաշվարկը սկսվել է․․․


Քուվեյթի իշխանությունները խնդրել են հանրությանը գիշերը մնալ տանը և խուսափել դուրս գալուց, եթե դա բացարձակ անհրաժեշտ չէ։ Այս մասին ասվում է Քուվեյթի Ներքին գո…

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց


Քաղաքականություն


66 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ հրատապ նիստին քննարկված Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։

Փոփոխությամբ սահմանվում է, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։

Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։

ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա էր անցկացրել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, ընդդեմ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների։



Ընտրություն՝ առանց անձնանունների. ինչո՞ւ է ՔՊ-ն փոխում Ընտրական օրենսգիրքը

Ապրիլի 7-ին Ազգային ժողովն արտահերթ նիստով սկսեց քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն արգելում է դաշինքների…

Միջուկային անվտանգության ապահովման կարողությունների զարգացում՝ COP17-ին ընդառաջ

Միջուկային անվտանգության ապահովման կարողությունների զարգացում՝ COP17-ին ընդառաջ

Հայաստանում հոկտեմբերի 18-ից 30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում առանցքային ուշադրություն է դարձվում անվտանգության բոլոր բաղադրիչներին։ Արդեն իսկ նշանակվել են անվտանգության պատասխանատուներ և համակարգողներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

«Միջոցառումն իր հնչեղությամբ և մեծածավալությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար։ Միջոցառման միջուկային անվտանգության ապահովման համակարգող է հանդիսանում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը », – նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։

Համաժողովին մասնակցելու են մի շարք պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը պահանջում է միջոցառման ճիշտ պլանավորում և բարձր մակարդակի պատրաստվածություն։

«Փրկարար ծառայության կողմից հրավերներ են ուղարկվել միջազգային փորձագետներին՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու, կարողությունների գնահատում իրականացնելու, փորձով կիսվելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության գնահատում իրականացնելու համար», – նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։

Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ աշխատաժողովներ անցկացնելու նպատակով մարտի 30-ից Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը։ Կարիքների գնահատում իրականացնելու համար խումբն այցելելու է նաև համաժողովի անցկացման հիմնական վայրեր։

Աշխատաժողովների օրակարգում են միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, նախապատրաստման և ռիսկերի գնահատման հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել են համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման առանձնահատկություններն ու մարդկային ռեսուրսների արդյունավետ ներգրավման մեխանիզմները․ փորձագետները կիսվել են Մարոկկոյում, Սաուդյան Արաբիայում և Ֆրանսիայում խոշոր միջոցառումների ժամանակ կիրառվող անվտանգության ապահովման մոդելներով։

Նման ձևաչափով հանդիպումների և միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը շարունակում է ամրապնդել կարողությունները՝ ապահովելու COP17 համաժողովի անվտանգ և արդյունավետ անցկացումը։



Ապրիլ 06, 2026 at 15:38

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2026թ.-ի ապրիլի 10-12-ը Յունիբանկը կմասնակցի Հայաստանի լիզինգային և ֆինանսական լուծումների ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ այցելուներին առաջարկելով շահավետ պայմաններ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով։ Լիզինգի նախահաստատումն իրականացվելու է անմիջապես բանկի տաղավարում՝ ընդամենը 5 րոպեում։

Լիզինգը վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանում՝ բիզնեսի համար դառնալով զարգացման հաջորդ փուլն ապահովող ճկուն և ժամանակակից գործիք: Յունիբանկի լիզինգային պորտֆելը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է:

Լիզինգի միջոցով ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են առանց մեծ ներդրումների ձեռք բերել բժշկական սարքավորումներ, արտադրական և շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, արևային վահանակներ և այլն։

Leasing Expo 2026 ցուցահանդեսը կկայանա «Մերիդիան» կենտրոնում՝ համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին:

Ի՞նչ ժամկետներում ու ի՞նչ ֆինանսավորմամբ կնորոգվի Օրբելյանների պալատը

Վայոց ձորի Հորս բնակավայրում գտնվող Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու վերականգնման համար ԿԳՄՍ նախարարությունը կծախսի 309 միլիոն դրամ․ ABC Media-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Պատմամշակութային ժառանգություն հանդիսացող կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթել է «ՖՈՒԼԼ-ՇԻՆ» ՍՊԸ-ն։

Վերականգնման աշխատանքները նախատեսված է իրականացնել 3-4 տարվա ընթացքում։

Տվյալ հուշարձանախմբի գիտանախագծային փաստաթղթերը կազմվել են «ՎԱՍԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից «Գ» դասի վերականգնող-ճարտարապետի արտոնագիր ունեցող մասնագետների ներգրավմամբ:

Գիշերը հասկացել եք, որ էդ մարդու անունը կարող ա ձեզ խանգարի ու օրենք եք բերել. Արման Ղազարյան

«Էս խնդիրը 22-ից սկսած է ի հայտ է եկել ու դուք հաշվի չեք առել: Հիմա քաղաքական գործընթացը ձեր շահերին հակառակ ա գնում, ուզում եք օրենքը փոխել, հարմարեցնել ձեր քիմքին: Սա քաղաքական ուժի ու անձի հետ պայմանավորված ռեյտինգի խնդիր ա: Ոտի վրա մի գիշերում հասկացել եք, որ էդ մարդու անունը կարա ձեզ խանգարի, հրատապ օրենք եք բերել», – այս մասին իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրբեջանը կհավասարեցնի տղամարդկանց և կանանց աշխատավարձերը

Ադրբեջանը առաջարկում է խստացնել գործատուի պատասխանատվությունը կանանց և տղամարդկանց աշխատավարձերի խտրականության վերաբերյալ: Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունները քննարկվում են Միլլի Մեջլիսում:

Նախագծի համաձայն՝ գործատուները պարտավոր կլինեն ապահովել հավասար վարձատրություն ոչ միայն նույն աշխատանքի, այլև հավասար արժեք ունեցող աշխատանքի համար՝ անկախ աշխատողի սեռից:

Նախատեսվում է, որ աշխատանքի «հավասար արժեքի» գնահատումը կորոշվի՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատանքի բնույթը և որակավորման պահանջները:

Փոփոխությունները նպատակ ունեն վերացնել գենդերային վարձատրության անհավասարությունը և համապատասխանեցնել օրենսդրությունը միջազգային պարտավորություններին: