Ձերբակալվել է սեռական բնույթի հայհոյանք հնչեցրած տղամարդը
Author: Julbaz
Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում պարգևավճարները․ «Հետք»
Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4․3 միլիարդ դրամի պարգևավճար․ գրում է «Հետքը»։
«Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետք»-ին ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։
«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ»,-նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:
Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։
Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:
Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել»,- ներկայացնում է լրատվամիջոցը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Չինացիները, արհեստական բանականության հետ միասին, օգնության են հասել Իրանին․ The Washington Post
Չինական ընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին հրապարակում են ԱՄՆ ռազմական տեխնիկայի և տեղաշարժերի վերաբերյալ տվյալների վաճառքի առաջարկներ. չինացի գործարարները մշակում են բաց կոդով տեղեկատվություն՝ օգտագործելով արհեստական ինտելեկտ, հաղորդում է The Washington Post (WP)-ը։
Չինական ընկերությունների հրապարակումներում մանրամասն նկարագրվում է ամերիկյան բազաներում գտնվող սարքավորումները, ամերիկյան ավիակիր խմբերի տեղաշարժերը և ռազմական ինքնաթիռների Թեհրանի վրա հարվածների նախապատրաստման մանրամասն ծրագրերը, հաղորդում է թերթը։
Չինական ընկերությունները, որոնցից մի քանիսը կապված են Ժողովրդա-ազատագրական բանակի (ԺԱԲ) հետ, համատեղում են արհեստական ինտելեկտը բաց կոդով տվյալների հետ՝ ստանալու համար տեղեկատվություն, որը, նրանց պնդմամբ, կարող է «բացահայտել» ամերիկյան զորքերի տեղաշարժերը։
Մինչ Պեկինը հեռանում է Իրանի հետ պատերազմին անմիջական մասնակցությունից, այն ընկերությունները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում ի հայտ են եկել ռազմական նպատակներով մասնավոր արհեստական ինտելեկտն օգտագործելու նախաձեռնության շրջանակներում, այնուամենայնիվ, շահույթ են ստանում հակամարտությունից, հաղորդում է The WP-ն։
Ամերիկացի պաշտոնյաներն ու փորձագետները համաձայն չեն նման գործիքների իրական սպառնալիքի վերաբերյալ, սակայն ընդունում են, որ նման առաջարկների աճը վկայում է անվտանգության աճող ռիսկի մասին և արտացոլում է Պեկինի ցանկությունը՝ ցուցադրելու իր հետախուզական կարողությունների ուժը։
Օրինակ՝ չինական MizarVision ընկերությունը արհեստական բանականություն է օգտագործում արևմտյան և չինական տվյալները մշակելու, Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներում ակտիվությունը, նավատորմի տեղաշարժերը և հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը հետևելու համար։
Մեկ այլ ընկերություն՝ Jing’an Technology-ն, հրապարակել է ձայնագրություն, որը ենթադրաբար պարունակում է ամերիկացի B-2A ռմբակոծիչի օդաչուների հաղորդակցությունները Իրանի վրա հարվածների ժամանակ։

«ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը»․ Վենս (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ
Իշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան
«Ուժեղ Հայաստան» ունենալու համար անհրաժեշտ են փոփոխություններ, և այդ փոփոխությունները պետք է իրականացվեն Սամվել Կարապետյանի հետ:
Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ցույցի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ հասարակությունն արդեն կատարել է իր ընտրությունը։
«Մեր ժողովուրդը որոշել է, որ իրեն պետք են փոփոխություններ, և այդ փոփոխությունները պետք է Սամվել Կարապետյանի հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք և ներկայացրել ենք մեր տեսլականը՝ ինչպիսին պետք է լինի ուժեղ Հայաստանը՝ հայամետ, ուժեղ անվտանգությամբ և երկարատև խաղաղությամբ։ Մենք ուզում ենք լինել ուղիղ մեջքով կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմից և ՀԱՊԿ-ի արձագանքից հետո Հայաստանում առկա է բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, և Վլադիմիր Պուտինի հնարավոր անուղղակի աջակցությունը կարող է ազդել ընտրողների վրա, Ալեքսանյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է և բազմիցս ներկայացված։
Միաժամանակ, խոսելով խորհրդարանում քննարկվող նախագծի մասին, որով առաջարկվում է քաղաքական ուժերի անվանումներում չներառել անձանց անուններ, Ալեքսանյանը հայտարարեց, որ այն ուղղակիորեն կապված է իրենց քաղաքական ուժի հետ։
«Սա ուղիղ կապ ունի մեզ հետ։ Իշխանությունների մոտ վախի մթնոլորտ է ձևավորվել, նրանք արդեն հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և փորձում են տարբեր միջոցներով խոչընդոտել փոփոխություններին»,- ասաց նա։
Հրատապ․ Իրանի վերջին գիշե՞րն է, ետհաշվարկը սկսվել է․․․

Քուվեյթի իշխանությունները խնդրել են հանրությանը գիշերը մնալ տանը և խուսափել դուրս գալուց, եթե դա բացարձակ անհրաժեշտ չէ։ Այս մասին ասվում է Քուվեյթի Ներքին գո…

Մի՛ վախեցիր Սամվել Կարապետյանից․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Փաշինյանին
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
66 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ հրատապ նիստին քննարկված Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։
Փոփոխությամբ սահմանվում է, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։
ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա էր անցկացրել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, ընդդեմ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների։