Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր

Փրկարարները մոլորված անձանց փոխանցած տեղորոշման կոորդինատներով Թումանյան բնակավայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ «Կուլեթ» կոչվող հանդամասում…

Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի․ ի՞նչ է սպասվում


Գյումրիում վաղ առավոտից մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։ Հազարավոր ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ Երևանից մ…

Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի․ ի՞նչ է սպասվում


Գյումրիում վաղ առավոտից մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։ Հազարավոր ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ Երևանից մ…

«Էն որ ասում էիք՝ Պռոշյանի կամեռայի տեղը բոլորը գիտեն, էդ կամեռա՞ն էր»․ Նիկոլ Փաշինյան

«Էն որ ասում էիք՝ Պռոշյանի կամեռայի տեղը բոլորը գիտեն, էդ կամեռա՞ն էր»․ Նիկոլ Փաշինյան

Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի ավտոերթի ժամանակ, Պռոշյան բնակավայրում գերազանցել էր արագությունը։ Ավելի ուշ անդրադառնալով տեղի ունեցածին, ասել է․ «Էդ որ էն օրն ասում էիք՝ Պռոշյանի կամեռայի տեղը բոլորը գիտեն, էդ կամեռա՞ն էր»։

Մանրամասներ Խաչատուր Հունանյանի վիճակից


Արդեն մի քանի ամիս է, ինչ դերասան Խաչատուր Հունանյանն իր սոցիալական էջերում հայտնել է «ծանր հիվանդության մասին»։ Նա սոցցանցի հարթակներով ժամանակ առ ժամանակ տ…

Անտառում կորած քաղաքացիներ են հայտնաբերվել

Ապրիլի 18-ին, ժամը 14։15-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի դուրս են եկել դեպի Թումանյան բնակավայրի անտառ և կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.  հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոլորված անձանց փոխանցած տեղորոշման կոորդինատներով Թումանյան բնակավայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ «Կուլեթ» կոչվող հանդամասում, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր։

«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող ստերը»․ Օնիկ Գասպարյան

«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող ստերը»․ Օնիկ Գասպարյան

168.am-ը ներկայացնում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։