«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան

««Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, համաձայն որի՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը»,- այս մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի արտահերթ համագումարում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրություն են՝ հանձնվելու և պայքարելու միջև։ Շարունակել հանձնվել մեր առջև ծառացած մարտահրավերներին, հանձնվել օրեցօր խորացող խնդիրներին, թե՞ պայքարել՝ քայլ առ քայլ լուծելու այդ ամենը, պայքարելու ունենալ արժանապատիվ պետություն, ուժեղ ղեկավարություն։ Հունիսի 7-ին մոտ 2․5 միլիոն մարդ հնարավորություն է ունենալու կատարել այդ ընտրությունը, 2․5 միլիոն մարդ, բացի՝ 19-ից։ Այն 19-ից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում՝ բացառապես հայ լինելու պատճառով։ Այս ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է։ Դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն, ազգային արժանապատվության վերականգնման և արդար, կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»,- ասաց Առաքելյանը։

Նիկոլի ընդդիմությունը ոչ թե Սամվել Կարապետյանը, այլ Հայաստանի քաղաքացին է

Երբ հետեւում ես Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու գործին, ակամայից հասկանում ես, որ այս մարդն այլեւս ոչ թե իրականությունը ճիշտ կարդալու, այլ նաեւ ճիշտ հասկանալու…

Բաքվում պահվող բոլոր հայ գերիները պետք է լինեն տանը. սա մեզ համար ընդհանուր քաղաքականություն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սամվել Կարապետյանի կողմնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործով 7 անձ տուժող է ճանաչվել

«ՀՀ ՔԿ-ի խոշտանգումների բաժնում քննվող վարույթի շրջանակներում Սամվել Կարապետյանի 7 կողմնակից տուժող է ճանաչվել։ այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ Սամվել Կարապետյանին աջակցելու նպատակով անցկացված խաղաղ ակցիայի ընթացքում 17 անձ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել, ինչի հետևանքով նրանցից ոմանց պատճառվել են նաև մարմնական վնասվածքներ։ Նրանց թվում է եղել նաև «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը, որի դեմքի շրջանում ոստիկանական գործողությունների ընթացքում արձանագրվել էին վնասվածքներ։ Անցած օրերին փորձել ենք իրավասու մարմիններին մեկնաբանություն ստանալ կիրառված բռնությունների վերաբերյալ, սակայն ՔԿ-ն կտրականապես հրաժարվում է տեղեկություն տրամադրել, իսկ դատախազությունն էլ ուղղորդում է դեպի ՔԿ։

Մինչդեռ՝ տեսախցիկների ներկայությամբ կատարված բռնության կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել, կան նախաձեռնված վարույթ։ ՔԿ-ն այսօր գրավոր հարցում պահանջեց՝ ասելու համար, թե վարույթով քանի անձ է տուժող ճանաչվել։ Ըստ ամենայնի՝ խնդիր է դրվել հնարավորինս սահմանափակել տեղեկատվության հանրայնացումը։

Ինչևէ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ վարույթի շրջանակներում 7 անձ տուժող է ճանաչվել՝ ոստիկանների կողմից կիրառված անհամաչափ ուժի հետեւանքով տուժելու համար»,- գրել է լրատվամիջոցը։

Փոքրիկ խմբակը վերածվել է բռնապետության ապարատի. Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խնդիրներից խուսափելու համար դաշինքի անվանումը կլինի «Ուժեղ Հայաստան». Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մաղթում եմ քարքարոտ ճանապարհ, որ քարերը հատ-հատ մաքրելով հասնենք դեպի հաղթական կետ. Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՊՐ 21, 2026 15:23

«Հայաստանում ասֆալտ են փռում, անունը դնում ճանապարհաշինություն». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում ասֆալտ են փռում, անունը դնում ճանապարհաշինություն, որովհետեւ տենց էժան ա ու արագ, որակի վրա թքած ունեն, քաղաքացիներին պատճառված անհարմարությունն ու կյանքի համար վտանգավոր միջավայր ստեղծելը հանցավոր անգործություն կամ հանցավոր ապիկարություն: Կարևորը` թիվ նկարեն, ասֆալտի կիլոմետր հաշվեն, տենդեռ շահեն, փիառ անեն»:

Մենք կառուցելու ենք պետություն, որն առաջնահերթ մտածում է հենց իր ժողովրդի մասին․ Արման Թաթոյան

Մենք կառուցելու ենք պետություն, որն առաջնահերթ մտածում է հենց իր ժողովրդի մասին, տեր է իր քաղաքացիներին, տուն է ամբողջ աշխարհի հայերի համար և հետևողականորեն…