Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն հավանականությամբ վաղը’ ապրիլի 21-ին, ԱՄՆ -ն ու Իսրայելը կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները։ Դա երևում է ԱՄՆ իշխանության շեղող քայլերից, մանավանդ որ այսօր կրկին Պակիստան են ժամանել ամերիկյան պատվիրակության անդամները՝ Իրանի հետ բանակցությունը վերսկսելու։ Իսկ Իրանը կտրականապես դեմ է բանակցային այն տարբերակին, ինչը կա։ Իրանն էլ չի թաքցնում, սպասում է հարձակման ԱՄՆ կողմից։ Իրանցի իմ գործընկերները, քաղաքական վերլուծաբանները, ինչպես նաև որոշ պաշտոնյաներ նույնիսկ համոզված են, որ երեքշաբթի ԱՄՆ -ն ու Իսրայելը ևս մեկ հարձակման կանցնեն։ Դե ինչ, տեսնենք, թե ինչ զարգացում կլինի առաջիկա ժամերին»:
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ և կախված է Թեհրանի կողմից պայմանների կատարումից, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը բանակցությունների ամենալուրջ խոչընդոտն է, որն Իրանը բարձրաձայնել է պակիստանցի միջնորդի հետ զրույցում։ «Թասնիմը» նաև մատնանշում է ԱՄՆ-ի չափազանցված պահանջները՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգթոնից ակնկալում է ավելի իրատեսական մոտեցում։ «Մինչև հիմնական խոչընդոտները չվերացվեն, ընդունելի համաձայնագրի հասնելու հստակ հեռանկար չկա, և Իրանը որևէ հիմք չունի ամերիկյան թատրոնին մասնակցելու համար», – գրել է գործակալությունը՝ նշելով, որ «Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու որոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու ծրագրեր՝ հավելելով, որ դեռևս որոշում չի կայացվել այն մասին, թե արդյո՞ք բանակցությունները կկայանան։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկոււմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Գեղամ Պետրոսյանի կողմից ինքնավնասումն է, որը նախ երեկ էր նա կատարել՝ կտրելով դաստակի երակները, ինչից հետո նրան տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Սակայն այսօր քրեակատարողական հիմնարկը որոշել է, որ նա պետք է նորից հետ վերադարձվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որն արվել է
Քիչ առաջ Գ. Պետրոսյանը դարձյալ ինքնավնասում է կատարել և այդ մասին դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն տպավորություն է ստեղծվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջնորդվում է այլ սկզբունքով. իրենց ոնց ասում են ՔԿՀ-ի պաշտոնյաները, այդպես էլ անում են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ղեկավարների հետ, եթե բանակցություններում առաջընթաց գրանցվի, երկուշաբթի օրը հաղորդել է New York Post-ը։ «Մե…
Մինչ Սամվել Կարապետյանի` Տաշիրի Սամոյի քաղաքական թիմը հրապարակներում կոկորդ է պատռում, թե գալու են իշխանության ու փոքր բիզնեսն ազատեն հարկերից, իրականում հենց նրանց բիզնես-կայսրությունն է այսօր դարձել փոքր ու միջին ձեռնարկատերերի գլխավոր «դահիճը»։
Բանը նրանում է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարությունը, լինելով Նիկոլ Փաշինյանի նշանակած թիմը, նրա քթի տակ ստվերային ծառայություններ է մատուցում Տաշիրի Սամոյին՝ օգնելով թաքցնել այն իրական պատկերը, թե ինչպես են ընդդիմադիր գործարարի ընկերությունները կեղեքում փոքր բիզնեսը։
Մենք երեք անգամ հետևողականորեն դիմել ենք Կադաստրի կոմիտե՝ պահանջելով տեղեկատվություն Կարապետյանի հետ կապվող «ՀԱՆՔԱՇԱՐ» և «ԱՆՑՈՒՄՄԵԿ» ընկերությունների գույքերի վերաբերյալ։ Մեր հարցման նպատակը պարզ էր. ցույց տալ այս ընկերությունների կողմից վարձակալությամբ տրված տարածքների, ստացած աստղաբաշխական եկամուտների և վճարած չնչին հարկերի հարաբերակցությունը։
Մինչ Սամոյենք «հարկային ազատություն» են խոստանում, մենք փորձում էինք բացահայտել, թե ինչպես են նրանք իրականում իրենց անտանելի վարձավճարներով պարզապես «չոքացնում» ու սնանկացնում փոքր բիզնեսը։ Կադաստրը, սակայն, երեք դեպքում էլ տվել է լկտի ու անհիմն մերժում՝ դառնալով Սամվել Կարապետյանի «հարկային խոստումների» ստի պահապանը։
Տեսնելով այս բացահայտ սաբոտաժը՝ գրավոր դիմել ենք Վարչապետի աշխատակազմ։ Այստեղ էլ, սակայն, տեղի է ունեցել ամենաարտառոցը. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարական է ուղարկել Կադաստրի պետին՝ հարցը կարգավորելու համար, բայց վերջինս, փաստացի «թքած ունենալով» իր վերադասի ու հենց Նիկոլ Փաշինյանի վրա, կրկին մերժել է տվյալների տրամադրումը։
Ստացվում է, որ փոքր բիզնեսի իրական վիճակը Կադաստրի համար ոչինչ է, երբ խաղասեղանին Սամվել Կարապետյանի հետ ունեցած ստվերային պայմանավորվածությունն է։ Սա այլևս սովորական բյուրոկրատական քաշքշուկ չէ, սա բացահայտ քաղաքական սաբոտաժ է հենց կառավարության ներսում։ Տպավորություն է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Նիկոլ Փաշինյանից թաքուն վաղուց արդեն սեփական «տանիքն» է գտել Սամվել Կարապետյանի դեմքով և այսօր ավելի մեծ ջանասիրությամբ պաշտպանում է Տաշիրի Սամոյի բիզնես-գաղտնիքները, քան կառավարության հեղինակությունը։ Սա դասական դավաճանություն է. ուտել պետական բյուջեի հացը, պաշտոնավարել Փաշինյանի շնորհիվ, բայց կուլիսներում լիզել հակառակորդի ձեռքը՝ թույլ տալով, որ նա շարունակի «քերթել» փոքր ձեռնարկատերերին: Մինչդեռ Կարապետյանները եթերներից սուտ հույսեր են տալիս նույն այդ ժողովրդին։
Հարց է առաջանում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ իր` ամենավստահելի թվացող պաշտոնյաները վաղուց արդեն անցել են հակառակորդի ճամբարը և իր իսկ աշխատակազմի գրությունները պարզապես աղբամանն են նետում, եթե դրանք վերաբերում են Սամվել Կարապետյանի շահերին։ Եթե Կադաստրի պետը թույլ է տալիս իրեն արհամարհել Վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ուրեմն նա արդեն վաճառված է, իսկ նրա իրական տերը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ Տաշիրի ստվերային կայսրությունը։
Պարո՛ն Փաշինյան, Ձեր քթի տակ Ձեր թիմակիցները ծառայում են Ձեր քաղաքական հակառակորդին՝ օգնելով թաքցնել այն թալանը, որն այսօր իրականացվում է փոքր բիզնեսի նկատմամբ հենց նրանց կողմից, ովքեր խոստանում են վաղը «փրկել» այդ նույն բիզնեսը։