Ոչ թե ռեւանշ, այլ երկրում բան փոխելու վճռականություն


Ապրիլի 11-ի հանրահավաքը, անշուշտ, ոչ միայն Սամվել Կարապետյանին ու «Ուժեղ Հայաստանին» աջակցող հանրահավաք էր, այլ նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի՝ երկրում բան փ…

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրումը | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրումը

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրման ծրագրերը մինչև 2026 թվականի երկրորդ կեսը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալա Ույվարին։

Սա պատասխան էր այն հարցին, թե արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությունը խորհրդարանական ընտրություններում թույլ կտա ապաշրջափակել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի տրամադրման բյուջետային և ռազմական ֆինանսավորման ծրագիրը, որը նախատեսված է 2026 և 2027 թվականների համար։

Ներկայում Հունգարիան և Սլովակիան դեռևս չեն հանել ծրագրի նկատմամբ իրենց վետոն։

Հունգարիան արգելափակում է Ուկրաինային տրամադրվող վարկը, քանի որ վերջինը խոչընդոտում է ռուսական նավթի տարանցմանը «Դրուժբա» խողովակաշարով։ Իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեղադրել է Օրբանին ԵՄ անդամ պետությունների միջև հավատարմության սկզբունքը խախտելու մեջ։

Ավելին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է Հունգարիայի վարչապետի կոնտակտային տվյալները տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին, եթե նա շարունակի արգելափակել վարկը։ Եվրոխորհրդարանը Զելենսկու սպառնալիքներն անվանել է «միջազգային սկանդալ» և մեղադրել Եվրոհանձնաժողովին ԵՄ անդամ չհանդիսացող պետությանն ավելի շատ պաշտպանելու մեջ, քան անդամ պետությանը։

Իրաքը Ֆինլանդիային և ԱՄՆ-ին է փոխանցել ԻՊ-ի անդամակցության մեջ կասկածվող երկու օտարերկրացիների

Դատական ​​​​իշխանությունները չեն նշել՝ արդյո՞ք երկու կալանավորները Սիրիայից փոխանցվածների թվում էին…

Իրաքը Ֆինլանդիային և ԱՄՆ-ին է փոխանցել ԻՊ-ի անդամակցության մեջ կասկածվող երկու օտարերկրացիների

Դատական ​​​​իշխանությունները չեն նշել՝ արդյո՞ք երկու կալանավորները Սիրիայից փոխանցվածների թվում էին…

Քննարկվել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

2021 թվականին ստորագրված եւ Ազգային ժողովի կողմից վավերացված «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրից բխող հերթական օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ–ում ներկայացվել է քննարկման:

«Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին եւ դիրեկտիվներին, ապրիլի 14-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն:

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին: Մասնավորապես, սահմանվում են պահանջներ օդանավ շահագործողի վկայական ունեցող կազմակերպությունների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմերի, ուղեբեռի, բեռի, ինչպես նաեւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը եւ ընդունել նոր, ամբողջական կարգավորում նախատեսող օրենքի նախագիծը, որը կսահմանի ոլորտում գործող հիմնական սուբյեկտների միջեւ իրավահարաբերություններն ապահովագրության բնագավառում, ինչպես նաեւ ապահովագրության նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանեցված Եվրամիությունում գործող պահանջներին:

Փոփոխությունների փաթեթում հաշվի են առնվել նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները:

Նախագիծը նախատեսում է նաեւ օրենքից բխող պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի կարգավորման ընթացակարգերը եւ այն սուբյեկտների շրջանակը, որոնց նկատմամբ օրենքը կիրառվելու է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վիճարկում է ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի օրինականությունը


Հայաստան


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան սույն թվականի ապրիլի 3-ին ծանուցվել է ս.թ. ապրիլի 11-ին նախատեսված ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի և դրա օրակարգի վերաբերյալ, հայտնում են ֆեդերացիայից։

«Հարկ է նշել, որ ՀԱՕԿ-ի կանոնադրությամբ ՀԱՕԿ-ի նախագահը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են չորս տարի։ Վերջին անգամ նախագահի և անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ վերջիններիս պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2025-ի սեպտեմբերի 9-ին և դրանից հետո կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ հրավիրված նիստը չեն կարող համարվել վավեր և իրավաչափ։

Միաժամանակ, ըստ կանոնադրության, վերստուգիչ հանձնաժողովը պետք է տարեկան առնվազն երեք անգամ նիստ անցկացներ։ Վերջին տարում այդ նիստերից ոչ մեկը տեղի չի ունեցել, այնինչ հանձնաժողովն ունի ֆինանսական գործունեության, ծախսերի ուսումնասիրության և մի շարք այլ առանցքային գործառույթներ, ուստի պարզ չէ՝ ինչ հաշվետվություն է կազմվելու և ներկայացվելու, ընդ որում, հրավիրված նիստի որևէ նյութ տրամադրված չէ։

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ուղարկված օրակարգում միայն նշված է, որ տեղի են ունենալու ընտրություններ, սակայն պարզ չէ՝ որ մարմիններն են ձևավորվելու, ովքեր են թեկնածուները, ինչը խախտում է ֆեդերացիայի՝ որպես ՀԱՕԿ անդամի ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Հաշվի առնելով այս և մի շարք այլ առերևույթ խախտումներ, ֆեդերացիան դիմել է դատական մարմիններին՝ վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։