ՄԻՊ-ին դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել ՀԿԿ շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

Ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում․ հայտնում է Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից,- ասված է հայտարարության մեջ։

Ո՞վ է դառնալու 2026 թվականի «Տարվա ուսուցիչը». Հայաստանում մեկնարկում է նոր համապետական մրցույթ

Հրապարակվում է որպես գովազդ Ապրիլի 16-ին պաշտոնապես մեկնարկեց նոր և նշանակալի կրթական նախաձեռնություն՝ «Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» (Teach…

«Ուժեղ Հայաստանի» անդամ Հասմիկ Ամիրզադյանը, ում մեղադրանք է առաջադրվել 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան

Ես բարձրացա իմ պաշտպանյալի՝ Հասմիկ Ամիրզադյանի մոտ, մնացածի մասով դեռ…

Փաշինյանի թիրախում կանայք են, սա ուղիղ քաղաքական հետապնդում է «Ուժեղ Հայաստանի» դեմ


Փաշինյանի թիրախում կանայք են, սա ուղիղ քաղաքական հետապնդում է «Ուժեղ Հայաստանի» դեմ

Նախադեպը Հանրապետությունում չկա. Գյումրու փոխքաղաքապետն ամփոփում է աշխատանքային մեկ տարին


Նախադեպը Հանրապետությունում չկա. Գյումրու փոխքաղաքապետն ամփոփում է աշխատանքային մեկ տարին

Նախադեպը Հանրապետությունում չկա. Գյումրու փոխքաղաքապետն ամփոփում է աշխատանքային մեկ տարին


Նախադեպը Հանրապետությունում չկա. Գյումրու փոխքաղաքապետն ամփոփում է աշխատանքային մեկ տարին

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմամբ արտագաղթ չի սկսվի, նման մտավախություն չունենք. ՆԳ նախարար

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմամբ արտագաղթ չի սկսվի, նման մտավախություն չունենք. ՆԳ նախարար

Բերման է ենթարկվել մինչև 15 անձ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան

Բերման է ենթարկվել մինչև 15 անձ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել․ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի կողմից ծրագրեր են իրականացվել, ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձ, և ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ այդ աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառք։

«Եթե մեղադրանք կա, բնականաբար խափանման միջոց կիրառվելու է»,-ասաց նա։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր, որ արդեն 15 անձ է բերման ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել։

Կուսակցության անդամ Գոհար Մելոյանն էլ հայտնել էր, որ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու։