«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան

«Սպորտային աշխարհն այս մասին չի խոսում, բայց ես հիմա կասեմ, շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Հիմա իրենք փորձում էին հնարքներով, ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ՀԱՕԿ–ի ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ–ը»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ 65–ն ի՞նչ տարիք է, թոշակառուները կարող են աշխատել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունը այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է»։

Հիշեցնենք, որ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել։

Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում

«Գեղարդ» հիմնադրամը Կոսովոյի անկախության հարցով Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունների մասին հոդված է հրապարակել, ինչը ներկայացնում ենք ստորև․

«Կոսովոյի խորհրդարանն անկախության մասին հռչակագիրն ընդունել է 2008 թվականի փետրվարի 17-ին։ Հաջորդ օրը Թուրքիան ողջունել է հռչակագրի ընդունումը և որոշել պաշտոնապես ճանաչել Կոսովոյի Հանրապետության անկախությունը։ Հետագա տարիներին Թուրքիան Կոսովոյի համար դարձել է անվտանգության երաշխավորներից մեկը: Անկարան Պրիշտինայի ռազմական առանցքային գործընկերն ու սպառազինության հիմնական մատակարարն է: Թուրքական ուժերը մեծապես ներգրավված են Կոսովոյի տարածքային և հասարակական անվտանգության ապահովման գործընթացներում: Թուրքիան, անշուշտ, Կոսովոյի հարցում ունի սեփական շահերը: Իր հերթին Կոսովոն Թուրքիան դիտարկում է որպես աջակից` ոչ միայն անվտանգության ապահովման և ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման հարցերում, այլև` անկախության միջազգային ճանաչման գործընթացում:

Ադրբեջանը, սակայն, չի կիսում Թուրքիայի մոտեցումներն այս հարցում: Դեռ 2008 թվականի փետրվարի 18-ին՝ Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման օրը, Ադրբեջանը հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել էր, որ Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր մարմնի կողմից Սերբիայից անջատման վերաբերյալ բանաձևը հակասում է միջազգային իրավունքին։
Անկախության միակողմանի հռչակման օրինականությունը քննարկելու նպատակով Հաագայի միջազգային դատարանում 2009 թվականին կայացած լսումների ժամանակ Բաքուն վերահաստատել էր իր դիրքորոշումը: Ադրբեջանական կողմի համոզմամբ` ներքին օրենքների խախտմամբ անջատում հայտարարող մարզը չի կարող համարվել պետություն:

Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներում նմանատիպ հակասությունները չեն սահմանափակվում միայն Կոսովոյի անկախության հարցով: «Եղբայրական» բնութագրվող այս երկու երկրների անհամաձայնություններն ընդգրկում են նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը, Իսրայելի հետ հարաբերությունները, քրդական հարցը և այլն: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Անկարան և Բաքուն կարողանում են իրենց քաղաքականությունները համադրել։ Թուրքական կողմը, օրինակ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թեկուզև Բաքվի ճնշմամբ, պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով. Ադրբեջանի սերտ գործընկեր և քրդական պետության ստեղծման ջատագով Իսրայելի և նրա հակառակորդ Թուրքիայի միջև խնդիրները չեն խոչընդոտում նրանց տնտեսական համագործակցությանը, իսկ Հյուսիսային Կիպրոսի հարցում Բաքուն առերևույթ չի բացառում անկախության ճանաչումը: Կոսովոն այս համատեքստում ուշագրավ է նրանով, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Ավելին` հակամարտության մյուս կողմին՝ Սերբիային, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային ամբողջականության վերականգնման հարցում` արժանանալով սերբական կողմի գնահատանքին:

Ադրբեջանը Կոսովոյի հարցում ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը մեկնաբանել է Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ընթացքում Բաքուն փորձել է թույլ չտալ «նախադեպի» ստեղծումը: Դեռ 2007 թվականին ադրբեջանական կառավարությունը Եվրոպական միությանը (ԵՄ) կոչ էր արել մերժել Կոսովոյին անկախության կարգավիճակ տրամադրելու առաջարկները: Բաքուն անհանգստություն է հայտնել, թե Բալկանյան տարածաշրջանում այդօրինակ անջատումը կարող է Ղարաբաղի համար նախադեպ ստեղծել:

Այս քննարկման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը նշել էր, որ չնայած Կոսովոյի հարցը տարբերվում է «հայ-ադրբեջանական հակամարտությունից», սակայն միջազգային իրավունքի խախտմամբ տարածքային հարցի լուծումը` հօգուտ անջատման և անկախացման, կարող է բացասաբար անդրադառնալ Կովկասյան տարածաշրջանի վրա: ԵՄ-ին ուղղված կոչն ադրբեջանցի պաշտոնյան համեմել է շահագրգռությամբ` խոստանալով աջակցել եվրոպական երկրներին` դիվերսիֆիկացնելու էներգետիկ շուկան և նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից ու նավթից: Եվրոպացի պաշտոնյաները, տուրք տալով այս «գրավիչ» առաջարկին, ընդունել են, որ Ղարաբաղն «օկուպացված տարածք է», և Բաքվին վստահեցրել են, որ Կոսովոյի բանաձևը չի օգտագործվի ի վնաս հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների:

Սակայն եվրոպական երկրների հավաստիացումներն ու Կոսովոյի հարցում թուրքական մոտեցումները, փաստորեն, չեն կարողացել մեղմել Բաքվի անհանգստությունը։ Ադրբեջանը շարունակել է Թուրքիային և արևմտյան գործընկերներին հակառակ քաղաքականություն վարել բալկանյան այս հակամարտության հարցում։ Կոսովոյի անկախության վերաբերյալ քաղաքական դիրքորոշմանը համապատասխան՝ ադրբեջանական կողմը նաև ռազմական բնույթի «ըմբոստություն» է ցուցաբերել։ Իլհամ Ալիևի առաջարկությամբ և Միլլի մեջլիսի 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ՝ ադրբեջանական 34 հոգանոց գումարտակը դադարեցրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում տեղակայված թուրքական զորախմբի կազմում և վերադարձել Բաքու»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

։

«Կա «խալաստոյ» փամփուշտներով կրակող մի ուժ, որը ՔՊ-ից ավելի շատ ռեսուրսներ է օգտագործում»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Կա «խալաստոյ» փամփուշտներով կրակող մի ուժ, որը ՔՊ-ից ավելի շատ ռեսուրսներ է օգտագործում»․ Արայիկ Հարությունյան

«Քաղաքական դաշտում այսօր կա ևս մեկ քաղաքական ուժ, իհարկե «խալաստոյ» փամփուշտներով կրակող, որը «Քաղաքացիական պայմանագրից» ավելի շատ քաղաքական գործիքներ է կիրառում»,- լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Այդ ուժը կիրառում է նաև ռեսուրսներ՝ այդ թվում մարդկային և ֆինանսական»,- հավելեց Հարությունյանը՝ նշելով, որ նկատի ունի «Ուժեղ Հայաստան»-ին։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ շրջափակման ընթացքում ինը իրանական նավ ստիպել է վերադառնալ նավահանգիստ

Շրջափակման առաջին 48 ժամվա ընթացքում ոչ մի նավի չի հաջողվել խուսափել ամերիկյան զորքերից, նշել են նրանք…

ԱՄՆ-ը հայտարարել է, որ շրջափակման ընթացքում ինը իրանական նավ ստիպել է վերադառնալ նավահանգիստ

Շրջափակման առաջին 48 ժամվա ընթացքում ոչ մի նավի չի հաջողվել խուսափել ամերիկյան զորքերից, նշել են նրանք…

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
     Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։