«Հայրենիքի համար կռիվ մի արեք, զվռնեք էժանով․ սա է սրանց քարոզչությունը»․ Սյուզի Բադոյան

«Հայրենիքի համար կռիվ մի արեք, զվռնեք էժանով․ սա է սրանց քարոզչությունը»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայրենիքի, տարածքի, բանակ ունենալու, Եկեղեցու համար կռիվ մի արեք, քնելու տեղ ունեք՝ հերիք է..․ զվռնեք էժանով` մինչև կմեռնեք․
     Էս ա սրանց քարոզչությունը` հաց ու տեսարան․․․ֆեստիվառներ, լափ ու էժան վիզաներ․․․
     Եվրոպացիների հետ ձեր սիլի-բիլի անող Նիկոլը չկարողացավ նույն եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ ստորագրությամբ կանգնեցնի 44-օրյա պատերազմը, բայց դադարեցրեց այն ՌԴ միջամտությամբ ու հետո նույն եվրոպացու ու ԱՄՆ-ի միջամտությամբ էն կիսատ մնացած վիրավոր Արցախի կեսն էլ հանձնեց թշնամուն՝ Պրահայի թղթով։
     Հետո հասկացանք, թե ինչու էին ֆիկտիվ բանակցում թեժ պատերազմին Ալիևի հետ Նիկոլին իբր զենք տվող Ֆրանսիան ու մեջք դառած ԱՄՆ-ն։
     Իսկ ամիսներ անց նիկոլը դավադիր պլանով փոխեց ռազմավարությունը՝ չկրակել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած թշնամու զորքին։
     Թույլ տվեց երեք բարձր գագաթներում գան ու մինչև հիմա խրամատաչվորված նստեն։
     ԳՇ պետի նույն էն էր, որ կսովածանան հետ կգնան․ այ սենց անասնական բնազդով են հաշվարկում Նիկոլի նշանակած կադրերը թշնամու գործողությունները։
     ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ
     փոխեց Նիկոլը զինված ռուս սահմանապահին հեռադիտակով եվրոպացի դիտորդի հետ, որ մի բուռ դարձնի Հայրենիքդ,
     Փոքրացնի ու դեղին նշան դառած խփի դոշին, ֆռֆռա գյուղերով` հաղթած աքլորի դեմքով, և հետն էլ սպառնա քեզ պատերազմով, եթե իրեն չընտրես՝ կմեռնես սեպտեմբերին, դաժան պատերազմի կրակների մեջ։
     Դե հիմա ընտրեք` քոչվոր ցեղի ենք վերածվում, հա՞, թե վերջ ենք դնում սրան։
     Չափալախներ ենք ուտում դրամ տավար ախրանիկներից եկեղեցիներում, հետո նվաստացումներով դատվում կամ սպանվում Նիկոլի բերած պատերազմում, թե՞ հրաժարվում ենք մեզ սպառնացող մի ավտոբուս կլոուններից ու երկիր ենք դառնում վերջապես՝ փակելու էս դժոխային շրջանի էջը։
     Էս ամոթը մենք ինչքա՞ն կարանք կուլ տանք, մարդիկ, մինչև ո՞ր խազը»։

BBC-ն կկրճատի մինչև 2000 աշխատատեղ

BBC-ն պատրաստվում է կրճատել մինչև 2000 աշխատատեղ սա կլինի վերջին 15 տարվա ընթացքում հանրային հեռարձակողի՝ աշխատատեղերի ամենամեծ կրճատումը գրում է The Guardian-ը։ 
Կրճատումները կազդեն BBC-ի 21500 աշխատակիցների մոտ 10%-ի վրա:


Ընկերությունում 2011 թվականից ի վեր կրճատումների ամենամեծ փուլը մեկնարկում է մինչև Google-ի նախկին բարձրաստիճան աշխատակից Մեթ Բրիթինի՝ հաջորդ ամիս հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելը։

Փետրվարին կորպորացիան հայտարարել էր 600 միլիոն ֆունտ ստեռլինգի ծախսերի կրճատման ծրագրի մասին՝ նշելով, որ այն կներառի աշխատակիցների թվի կրճատում և որոշ ծրագրերի դադարեցում:

 

Ադրբեջանը Հայաստանից 960 դոլարի ապրանք է ներկրել. լրատվամիջոցներ

Ադրբեջանը Հայաստանից 960 դոլարի ապրանք է ներկրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Ըստ այդ տեղեկությունների՝ գործարքը կայացել…

ԱՄՆ Սենատի հանրապետականները կողմ են Թրամփի կողմից Իսրայելին զենքի վաճառքին․ Reuters

ԱՄՆ Սենատը չորեքշաբթի օրը արգելափակեց երկու բանաձև, որոնք կկանխեին Իսրայելին մոտ 450 միլիոն դոլարի ռումբերի և բուլդոզերների վաճառքը, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական ​​կուսակիցները համախմբվեցին նրա աջակցության շուրջ հրեական պետության նկատմամբ․ հայտնում է Reuters-ը։

Սակայն Սենատի 47 անդամներից բաղկացած դեմոկրատական ​​խմբակցության մեծամասնության կողմից բանաձևերին աջակցությունը ընդգծեց այդ կուսակցության ներսում աճող հիասթափությունը՝ կապված Գազայի, Լիբանանի և Իրանի վրա Իսրայելի հարվածների քաղաքացիական բնակչության վրա ազդեցության հետ։

Արցախի հայաթափումից հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է, պարգևավճար է տվել պատգամավորներին, երբ 100,000 մարդ անտուն էր. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի հայաթափումից հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է, պարգևավճար է տվել պատգամավորներին, երբ 100,000 մարդ անտուն էր. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ | Armat Media

Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր»-ը հրապարակել է Միկոյան փողոցում խցանված աղբատար․

«Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար, հետևանքը լինում է սա. այս տեսարանը Միկոյան փողոցում է

Այս հատվածում խցանվել էր Երևան-Չարենցավան կոլեկտորը։ Վեոլիա Ջուր ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ահազանգին։ Երեկոյան դադարեցվել է կոյուղաջրերի հոսքը, իսկ այսօր իրականացվել են վերջնական մաքրման աշխատանքները:

Խցանման պատճառը ոչ թե տեխնիկական էր, այլ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանք։ Դիտահորերից դուրս է բերվել կենցաղային՝ կոյուղու համար չնախատեսված տարատեսակ աղբ, ինչի հետևանքով էլ առաջացել էր խցանումը։

Այժմ կոյուղատարի աշխատանքը լիարժեք վերականգնվել է։

Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք կոյուղին օգտագործել բացառապես ըստ նշանակության։ Միայն այդպես հնարավոր կլինի նվազագույնի հասցնել նմանատիպ դեպքերը»,- ասված է հայտարարության մեջ։