«Հայրենիքի համար կռիվ մի արեք, զվռնեք էժանով․ սա է սրանց քարոզչությունը»․ Սյուզի Բադոյան

«Հայրենիքի համար կռիվ մի արեք, զվռնեք էժանով․ սա է սրանց քարոզչությունը»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայրենիքի, տարածքի, բանակ ունենալու, Եկեղեցու համար կռիվ մի արեք, քնելու տեղ ունեք՝ հերիք է..․ զվռնեք էժանով` մինչև կմեռնեք․
     Էս ա սրանց քարոզչությունը` հաց ու տեսարան․․․ֆեստիվառներ, լափ ու էժան վիզաներ․․․
     Եվրոպացիների հետ ձեր սիլի-բիլի անող Նիկոլը չկարողացավ նույն եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ ստորագրությամբ կանգնեցնի 44-օրյա պատերազմը, բայց դադարեցրեց այն ՌԴ միջամտությամբ ու հետո նույն եվրոպացու ու ԱՄՆ-ի միջամտությամբ էն կիսատ մնացած վիրավոր Արցախի կեսն էլ հանձնեց թշնամուն՝ Պրահայի թղթով։
     Հետո հասկացանք, թե ինչու էին ֆիկտիվ բանակցում թեժ պատերազմին Ալիևի հետ Նիկոլին իբր զենք տվող Ֆրանսիան ու մեջք դառած ԱՄՆ-ն։
     Իսկ ամիսներ անց նիկոլը դավադիր պլանով փոխեց ռազմավարությունը՝ չկրակել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած թշնամու զորքին։
     Թույլ տվեց երեք բարձր գագաթներում գան ու մինչև հիմա խրամատաչվորված նստեն։
     ԳՇ պետի նույն էն էր, որ կսովածանան հետ կգնան․ այ սենց անասնական բնազդով են հաշվարկում Նիկոլի նշանակած կադրերը թշնամու գործողությունները։
     ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ
     փոխեց Նիկոլը զինված ռուս սահմանապահին հեռադիտակով եվրոպացի դիտորդի հետ, որ մի բուռ դարձնի Հայրենիքդ,
     Փոքրացնի ու դեղին նշան դառած խփի դոշին, ֆռֆռա գյուղերով` հաղթած աքլորի դեմքով, և հետն էլ սպառնա քեզ պատերազմով, եթե իրեն չընտրես՝ կմեռնես սեպտեմբերին, դաժան պատերազմի կրակների մեջ։
     Դե հիմա ընտրեք` քոչվոր ցեղի ենք վերածվում, հա՞, թե վերջ ենք դնում սրան։
     Չափալախներ ենք ուտում դրամ տավար ախրանիկներից եկեղեցիներում, հետո նվաստացումներով դատվում կամ սպանվում Նիկոլի բերած պատերազմում, թե՞ հրաժարվում ենք մեզ սպառնացող մի ավտոբուս կլոուններից ու երկիր ենք դառնում վերջապես՝ փակելու էս դժոխային շրջանի էջը։
     Էս ամոթը մենք ինչքա՞ն կարանք կուլ տանք, մարդիկ, մինչև ո՞ր խազը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *