Կարծիքներ են փոխանակվել հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ

2026 թվականի ապրիլի 15-ին Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմետ Գուրբանովը հանդիպել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից։

 

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ կարծիքների փոխանակում հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ։ Նշվել է, որ բարձր մակարդակի այցելությունները խթան են հանդիսանում միջպետական երկխոսության զարգացման համար։

 

Կողմերը նաև ընդգծել են, որ պետությունները հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելով հեղինակավոր միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ քաշվող նախաձեռնություններին։

«Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել. սա կլինի իմ 10-րդը». Թրամփ

«Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել. սա կլինի իմ 10-րդը». Թրամփ

Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ, որը ուժի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 1:00-ին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Հրադադարը կսկսվի…

Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի բարձր հարգանքի արժանացած նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։

Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար Արևելյան ժամանակով ժամը 17:00-ին։

Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ հասնելու համար։

Իմ պատիվն էր աշխարհում 9 պատերազմ լուծելը, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք ԱՆԵՆՔ ԴԱ»,- գրել է Թրամփը։

ՀՀ դեսպանը Վրաստանի ՊՆ փոխնախարարի հետ քննարկում է ունեցել

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիին․ հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

 

Իսրայելն ու Լիբանանը տասնօրյա հրադադար կսահմանեն․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել դադարեցնել կրակը։

ԱՄն նախագահի խոսքով՝ հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահի՝ Միշել Աունի և Իսրայելի վարչապետի՝ Բենյամին Նեթանյահուի հետ։

Երկու երկրների առաջնորդները համաձայնել են 10-օրյա հրադադար սահմանել։

Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ

Իրանցի գեներալն ընդգծել է, որ չնայած թշնամին որոշակի ռազմական դիրք է պահպանում, այն չի կարող մոտենալ Իրանի տարածքին և սահմաններին և, հետևաբար, գործողություններ է իրականացնում հեռվից՝ օգտագործելով հեռահար գործողության զենքեր…

ՔԿ-ն ոստիկանների կողմից բռնության ենթարկված կնոջ մահը ուզում է բարդել բժիշկների վրա


Քննչական կոմիտեն մի անհասկանալի պատասխան է հրապարակել hraparak.am-ի այսօրվա «Էլի մի զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հոդվածի կապակցությամբ…