
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոստացել է, որ Ալիևի հետ կքննարկի հայ գերիների հարցը. «Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ. դուք գիտեք` մենք միշտ փորձում ենք միջնորդի մեր դերը խաղալ և օգնել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Մակրոնը նաև ընդգծել է, որ վաղը հանդիպելու է Փաշինյանի հետ՝ գերիների հետ կապված իրավիճակը քննարկելու համար։