ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքի ժամանակ 17 անձ է ձերբակալվել:

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին։

Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում և նկատել, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան, հայտնում են ոստիկանությունից։

«Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։

Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվել է։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Դատարանի որոշմամբ՝ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։

26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

«Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ մտել է ավելի կայուն և խաղաղ
փուլ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
ուղղությամբ»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Նա նշել է, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ միջնորդությամբ Երևանն
և Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասը
արդեն մտել է խաղաղության փուլ։

 

Հաջիևի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ
նշանակություն ունի տարածաշրջանային կայունության տեսանկյունից, և հակամարտությունը
կարելի է դիտարկել որպես անցյալում մնացած փուլ։

Մայիսի վերջից Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն ավիավառելիքի պակասի պատճառով

Ավիացիոն վառելիքի պակասի պատճառով Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն մայիսի վերջից․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշին։

Եվրոպական ավիաընկերությունները զգուշացրել են Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած ավիացիոն վառելիքի պակասի մասին։

Նշվում է, որ այս հարցում Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ այն ավելի շատ կախված է ավիացիոն վառելիքի ներկրումից, քան որևէ այլ տրանսպորտային վառելիքից։

 

Մայիսի վերջից Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն ավիավառելիքի պակասի պատճառով

Ավիացիոն վառելիքի պակասի պատճառով Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն մայիսի վերջից․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշին։

Եվրոպական ավիաընկերությունները զգուշացրել են Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած ավիացիոն վառելիքի պակասի մասին։

Նշվում է, որ այս հարցում Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ այն ավելի շատ կախված է ավիացիոն վառելիքի ներկրումից, քան որևէ այլ տրանսպորտային վառելիքից։

 

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն…

Ցեխ շպրտելով բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսը՝ Փաշինյանին

Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ Էջմիածնի պատկերը սեփական քաղաքական…

Մերժենք տնկած ցուցամատների ճեպազրույցները


Հանգիստ եղեք, խնդիր չկա տնտեսական դաշտում ռուսական կողմի հետ՝ վերջին ինքնավստահությամբ խոսում է Ռուբեն Ռուբինյանը։ Նա, օրինակ, վստահ է, որ գազի գինը Ռուսաստա…

Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են Mercedes-ն ու BMW–ն. վերջինս հայտնվել է ծառերի մեջ. կա վիրավոր

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ…

«Ե՞րբ է ընդդիմությունն ի վերջո դուրս գալու ՔՊ ձևավորած նարատիվների սահմաններից»․ Վահե Դավթյան

«Ե՞րբ է ընդդիմությունն ի վերջո դուրս գալու ՔՊ ձևավորած նարատիվների սահմաններից»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքրական է՝ ե՞րբ է հայկական ընդդիմությունն ի վերջո դուրս գալու ՔՊ ձևավորած նարատիվների սահմաններից։
     Քննադատությունը, անկասկած, անհրաժեշտ է։ Սակայն, մնալով նախապես տրված օրակարգի շրջանակներում, այն անխուսափելիորեն վերարտադրում է հենց այդ օրակարգի հեղինակներին։ Առանց սեփական՝ ինքնուրույն Նախագծի նման քննադատությունը վերածվում է իշխանությունների քաղաքական վերարտադրության ձևի։ Այն չի քանդում գերիշխող դիսկուրսը, այլ ընդամենը ապահովում է դրա շարունակական շրջանառությունը։
     Այս իմաստով ընդդիմությունը գնալով ավելի է նմանվում հետխորհրդային տարածքի փորձագիտական համայնքի զգալի հատվածին՝ իրադարձությունների և հայտարարությունների անվերջ մեկնաբանմամբ, առանց դրանց ամբողջացման մեկ միասնական աշխարհայացքային պատկերի մեջ։
     Խնդիրը, այսպիսով, փաստերի կամ փաստարկների պակասը չէ, այլ՝ վերլուծության մետամակարդակ դուրս գալու անկարողությունը։ Այս դեպքում՝ քաղաքականության մետամակարդակ, որտեղ ձևավորվում են ոչ թե արձագանքներ, այլ իմաստներ և ուղղություններ։
     Սրա հետևանքը քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիան է։ Քաղաքականությունը իջեցվում է առօրյա, գրեթե կենցաղային բանավեճի մակարդակի՝ կորցնելով իր ռազմավարական չափումը և ապագայի նախագծման կարողությունը»։