Երկուշաբթի հայտարարվել են 2026 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիրների անունները։
Reuters գործակալությունն արժանացել է երկու մրցանակի․ մեկը՝ ազգային լրագրություն անվանակարգում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հաշվեհարդարի արշավի լուսաբանման համար, իսկ մյուսը՝ հետաքննությունների շարքի համար, որոնք բացահայտել են՝ ինչպես է սոցիալական մեդիայի հսկա Meta ընկերությունը գիտակցաբար օգտատերերին, այդ թվում՝ երեխաներին, ենթարկել արհեստական բանականության չաթբոտերի և խարդախ գովազդների ազդեցությանը։
The New York Times-ն, իր հերթին, արժանացել է երեք մրցանակի, որոնցից մեկը հետաքննական լրագրություն անվանակարգում՝ ուսումնասիրությունների համար, որոնք բացահայտում են՝ ինչպես են Թրամփը, նրա ընտանիքը և գործընկերները շահույթ ստացել նախագահի պաշտոնից։
Մրցանակի արժանացած ամերիկյան հայտնի այլ լրատվամիջոցների թվում են նաև The Associated Press-ը և Bloomberg-ը։
Պուլիցերյան մրցանակները համարվում են ամերիկյան լրագրության բարձրագույն պարգևը: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է հրատարակիչ, լրագրող Ջոզեֆ Պուլիցերը 1917 թվականին։