Նախկինների էջը պետք է փակենք, գնա․ Թաթոյանը Լիճքում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Էրդողանը ողջունել է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի ջանքերը և ցուցաբերած վճռական կամքը տևական խաղաղության հաստատման ճանապարհին:
Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կողմերի համաձայնեցերած խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հարավային Կովկասի համար նոր էջ կբացվի։
Էրդողանի խոսքով՝ Անկարան անկեղծորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։
Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու համար, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև Պակիստանի վարչապետը, Լիբանանի նախագահը:
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր կյանքը զոհաբերել Իսլամական Հանրապետության համար:
Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ ավելի քան 14 միլիոն իրանցիներ հայտնել են իրենց զոհաբերելու պատրաստակամությունը երկրի համար: Իրանի նախագահը հայտարարեցլ է, որ իր երկիրը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներ։


«Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 21-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածեց տեսանյութ այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում կատարվել են մեծաքանակ ծառահատումներ։
Էկոլուրին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչության պետ Սևակ Մարկոսյանը Էկոլուրին հայտնել էր, որ ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքից դուրս, տվյալ տարածքն ամբողջությամբ գտնվում է Դիլիջան համայնքի կազմում։
Մարտ 27, 2026 at 15:16

Քաղաքական համեմատություն մաշված կոշիկների մասին. Լիճքում Արման Թաթոյանը խոսել է մեր երկրի ապագայի մասին
CivilNet լրահոս – Վերջին լուրերը Հայաստանից, Ղարաբաղից և հետխորհրդային տարածաշրջանից։