Իշխանությունն իր վախերն այլևս չի կարողանում թաքցնել. «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

Իշխանությունն իր վախերն այլևս չի կարողանում թաքցնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 7-ի համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնության հավակնող և այդ քվեներն արդեն իր գրպանում երևակայող իշխող ուժը երեկ բացահայտեց, որ իրականում բոլորովին այդպես չէ, և իրենք ամեն գնով փորձում են փակել ընդդիմադիրների ճանապարհը: Երեկ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ծանր մարտերից հետո ՔՊ-ին մի կերպ հաջողվեց հաղթանակ տանել և Ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացնել, որ ընդդիմադիր ուժը` «Ուժեղ Հայաստանը», չկարողանա ընտրություններին մասնակցել Սամվել Կարապետյանի անվան տակ։ Մի քանի ձախողված փորձից հետո թեժ պայքարում անցկացրին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որով ասվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»։
     Պարզ է, որ այս նախաձեռ­նությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ: Իշխանությունները, որ անցած տարվանից կատաղի պայքար են սկսել Կարապետյանի դեմ՝ է՛լ ունեցվածքն են խլում, է՛լ ապօրինի քրեական հետապնդման ենթարկում, մինչեւ անգամ նրա լուսանկարների դեմ պայքարում, ոչ մի կերպ չեն հանգստանում` պարտության վախը հզոր է։ Մի կողմից, իշխանական ողջ ռեսուրսն ուղղել են Կարապետյանի դեմ, արգելել են նրան հրապարակային հանդես գալ, ծաղրում են, թե արհեստական բանականության միջոցով է հանդես գալիս ու չունի ժողովրդի վստահությունը, մյուս կողմից էլ կռիվ են տալիս անգամ նրա անվան ու ստվերի դեմ՝ մատնելով իրերի իրական վիճակը: ՔՊ-ն տագնապած է և փորձում է անգամ փրփուրներից կախվել` իշխանությունը պահելու համար։

Հիմա ներկայացնենք այս օրենսդրական նախաձեռնության պատմությունը. ընդամենը երկու տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին, ՔՊ-ն Ընտրական օրենսգրքից հեռացրել էր այն դրույթը, որով արգելվում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն օրերս հիշեցրել էր, որ 2025 թվականից առաջ Ընտրական օրենսգիրքն արգելում էր նման հնարավորությունը, սակայն 2024թ. դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է։

«Ինձ ահագին զարմացնում է իշխանություններից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել Ընտրական օրենսգիրքը, բայց հետո այդ փոփոխության պատճառով գլուխները պատով են տալիս»,- նշել էր Իոաննիսյանը։ Թե որն է այս դրույթը հանել-դնելու պատճառը, ինչու է այն հանվել օրենսգրքից, ապա վերականգնվել, և հիմա նորից են փորձում վերականգնել, ՔՊ-ից երեկ այդպես էլ հստակ պատասխաններ չհնչեցին: Միակ բացատրությունն այն էր, թե իբր տեխնիկական վրիպակ է եղել, չեն նկատել, երբ նկատել են՝ այսինքն հիմա, որոշել են կրկին չեղարկել, քանի որ ամբողջովին համամասնական ընտրակարգի դեպքում իբր անթույլատրելի է անձանց անունով քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Փաստորեն, մի քանի տարվա ընթացքում տասնյակ անգամներ Ընտրական օրենսգիրք փոխած իշխող ուժում չի գտնվել գեթ մեկ կոճակ սեղմող, որ սեղմելուց առաջ իրեն նեղություն տար և կարդար օրենքի նախագիծը, մինչդեռ միլիոնավոր դրամների պարգեւավճար են ստանում՝ իբր լավ աշխատանքի համար։

Եթե անգամ ընդունենք, որ այդ փոփոխության բովանդակային մասով, իսկապես, չկան առարկություններ, սակայն ընտրություններից երկու ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովն արգելել է խաղի կանոնների փոփոխություն կատարել և ԸՕ հիմնական դրույթներ փոխել։ Երեկ, ընդդիմադիրների այս նկատառումներին ի պատասխան, ՔՊ-ականները թութակի պես պնդում էին, որ ընդամենը տեխնիկական վրիպակ են շտկում։ Եվ այդ համառ ու անհիմն պնդումներով էլ ցույց էին տալիս, որ նոր փոփոխությունն արվում է բացառապես ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ բացահայտելով իշխող ուժի սարսափն ընդդիմադիր թիվ մեկ դաշինքից։ Անգամ պրոիշխանական Դանիել Իոաննիսյանը, որ երեկ խորհրդարան էր եկել այլ գործերով, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ կարգավորումը, արգելքը պետք է, բայց այդ արգելքն ընտրություններից երկու ամիս առաջ բերելը խնդրահարույց է։ «Եթե այս փոփոխությունը լիներ գոնե մի քանի ամիս առաջ, մենք դա կողջունեիք։ Ակնհայտորեն, որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձեւավորել կամ ձեւավորում, եւ հիմա նրանք որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու»,- ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողն ազատ է արձակվել. Ռուբիո

Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես ուրախ եմ հայտարարել ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնի ազատ արձակման մասին, որին վերջերս առևանգել էին «Քաթաիբ Հեզբոլլահ» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամները Իրաքի մայրաքաղաքում»,- հայտնել է նա։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ աշխատում է Իրաքից Քիթլսոնին անվտանգ դուրս բերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ լրագրողը առևանգվել էր ապրիլի սկզբին։ Քիթլսոնը Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հարցերով մասնագիտացած լրագրող է, որի աշխատանքները հրապարակվել են միջազգային, ամերիկյան և իտալական լրատվամիջոցներում։

«Հրապարակ»․ Ընտրողը պիտի գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է


Մեր զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթեւ Զորյանն է։ – Ապրիլի 6-ին ՀԱԿ-ը հայտարարեց, որ, չնայած գործադրված ջանքերին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը…

Իրանը խուսափեց կործանարար գրոհից․ Թրամփը համաձայն է երկշաբաթյա հրադադարին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատել՝ հավելելով, որ Թեհրանը նույն կերպ կվարվի: «Պակիստանի վարչապետ…

«Վախենում եմ միլիարդատերից դառնաս բոմժ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախենում եմ միլիարդատերից դառնաս բոմժ». Նիկոլ Փաշինյան

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է՝ չվախենալ. ախր ո՞նց չվախենամ. վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

The Times of Israel. ԱՄՆ-ն պահանջում է Իրանից հեռացնել բոլոր միջուկային նյութերը

Վաշինգտոնը և Իսրայելը նախկինում համաձայնության էին եկել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ և խոստացել էին…

Fars. Իրանին հասցված վնասները կփոխհատուցվեն նորաստեղծ ներդրումային հիմնադրամից

Թեհրանի կողմից ներկայացված հրադադարի պայմանների ամբողջական տեքստին ծանոթ աղբյուրի խոսքով՝ «Իրանի կորուստների…

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ․ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող կործանարար հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման։

Նրա խոսքով՝ հրադադարը կլինի երկկողմանի, իսկ հրադադարին համաձայնելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։