
Ապրիլի 14-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրը, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Ես այն եմ եղել»։ Երգը ստեղծ…
Author: Julbaz
Հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ․ «Հայհիդրոմետը» զգուշացնում է
Դատախազությունը պահանջում է 13 մլն դրամ բռնագանձել Սեյրան Օհանյանից
Երկուշաբթի օրը առնվազն երկու նավ հատել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակմանը․ Kpler
Հարցաքննության է հրավիրվել նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հարցաքննության է հրավիրվել նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։
Ղահրամանյանը նշել է, որ իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին՝ անհայտ ու անհասկանալի պատճառներով։
«Սա քաղաքական հետապնդում է ու մեզ ճնշելու փորձ։ Բայց մեր կանայք չեն վախենում հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում հետապնդումից։ Այս պահին արձանագրում ենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկու կանանց՝ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ իրավական անհասկանալի և ապօրինի գործընթաց է տեղի ունենում»,- նշել է նա։
«Կոչ եմ արել վերսկսել Իսլամաբադում դադարեցված բանակցությունները»․ Մակրոնը պատմել է Իրանի նախագահի հետ զրույցի մասին
Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.
Ինչպես և ենթադրվում էր, Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ։
Չնայած ԱՄՆ-ի կողմից պաշտոնական հայտարարությանը, որ 6 նավ չի կարողացել հաղթահարել շրջափակումը, ըստ «BBC»-ի փաստերի ստուգման արդյունքների՝ տարբեր երկրների դրոշներով նավարկող և իրանական նավահանգիստների հետ կապ ունեցող 4 նավ, որոնք նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են, անցել են Հորմուզի նեղուցով։
«Ալ-Ջազիրայի» տվյալներով՝ Չինաստանին պատկանող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող մեկ նավ նույնպես անցել է նեղուցով։
Այս ամենին զուգահեռ, ակտիվացել են Պակիստանի միջնորդությամբ Իրան – ԱՄՆ բանակցությունների նոր փուլի հնարավորության մասին տարբեր հայտարարությունները, բայց որևէ հստակ պայմանավորվածություն այս պահին չկա։
Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ
Իրանում մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆիրտուսին։«Հարվածների է ենթարկվել շուրջ 160 մշակութային ժառանգության օբյեկտ, որոնք արտացոլում են ժամանակակից Իրանի քաղաքակրթությունը, պատմությունը և աշխարհագրությունը»,- ասել է Ֆիրտուսին։
Նրա խոսքով՝ անբարենպաստ իրադրության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները դեռևս չեն կարողացել միջազգային առաքելություններ ուղարկել երկիր՝ վնասը գնահատելու համար։
Էրդողանը շնորհավորել է Պետեր Մադյարին
Նախագահ Էրդողանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի և Հունգարիայի միջև համագործակցությունը՝ թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային հարթակներում, կբարձրանա ավելի բարձր մակարդակի։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք
«Հեզբոլլահը» Hermes 450 դասի անօդաչու թռչող սարք է խոցել Լիբանանի հարավում