Եվրոմիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ապրիլի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հանդիպումը:
     Մեր տեղեկություններով, Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԳ նախարարին հանձնարարել էր հստակեցնել այն գումարների փոխանցման ժամկետները, որոնք ԵՄ-ն խոստացել է տրամադրել Հայաստանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության և արտաքին ազդեցության դեմ պայքարի», այսինքն` իրենց իշխանության վերարտադրման համար։

Մեր աղբյուրն ասում է, որ Միրզոյանի հարցին ի պատասխան, Կայա Կալլասը հայտարարել է, որ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է` Եվրոմիության բյուջեում առաջացած դեֆիցիտի պատճառով։ Եվ ընդգծել է, որ ԵՄ պարտավորությունների կատարման առաջնահերթությունը տվել են Ուկրաինային, այս պահին Հայաստանին չեն կարող աջակցել, սակայն «Բրյուսելը բոլոր ջանքերը կգործադրի՝ խնդիրը լուծելու համար»։ Կալլասից պատասխան ստանալով՝ Նիկոլ Փաշինյանը վրդովվել է և ասել. «Նրանք իսկապե՞ս չեն հասկանում, որ մեզ մոտ իրավիճակն օր-օրի վատանում է։ Հիմա այդ փողերը մեզ ավելի շատ են պետք, քան՝ Ուկրաինային։ Այդ 50 միլիոնն Ուկրաինային չի օգնի՝ շտկել իրավիճակը, իսկ մեզ շատ է անհրաժեշտ»։

Ղալիբաֆ. ԱՄՆ նախագահը մեկ ժամում յոթ կեղծ հայտարարություն է արել

Եթե շրջափակումը շարունակվի, Հորմուզի նեղուցը բաց չի մնա։ Հորմուզի նեղուցով անցումը կիրականացվի «նշանակված երթուղով» և…

Թրամփ. ԱՄՆ-ն այս կամ այն ​​կերպ կստանա Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները

Ակնհայտ է, որ ես ձեզ ժամանակ չեմ տալու, բացառությամբ այն բանի, որ եթե մենք ստորագրենք համաձայնագիրը, ապա կարող եմ…

Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը համարվում է վարչական իրավախախտում և ենթակա է պատասխանատվության։ Հանձնաժողովի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտումը, սակայն այն որակվել է որպես նվազ նշանակության։ Արդյունքում, խիստ պատժամիջոցների փոխարեն կիրառվել է առավել մեղմ մոտեցում․ կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Միշայի Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է բանավոր նկատողություն։ Այս որոշումը հարցեր է առաջացնում քաղաքական դաշտում հաշվետվողականության և պատասխանատվության կիրառման համաչափության վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը քաղաքական ուժերի գործունեության թափանցիկության հիմնական գործիքներից է, և դրա չկատարումը, նույնիսկ եթե գնահատվում է որպես «նվազ նշանակության», կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ։ Միևնույն ժամանակ, բաց աղբյուրների ուսումնասիրությունը լրացուցիչ հարցադրումներ է առաջացնում կուսակցության գործունեության ակտիվության վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում պահպանված տեղեկատվության համաձայն՝ կուսակցությունը դեռևս 2019 թվականին հայտարարել էր համաժողովի կազմակերպման մասին Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի կենտրոնում։ Հրապարակված նյութերում առկա են նաև լուսանկարներ, որոնք վերագրվում են Վահան Բադասյանին։ Մամուլում 2021-ին հայտնված տեղեկությունների համաձայն, փետրվարի 13-ին է հիմնադրվել «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը։ Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ։ Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով»։