«Փաշինյանի իշխանության գալուց հետո իր մանկության ընկերները, եղբորորդին, աներձագը պաշտոն ստացան»․ Արմեն Հովասափյան

«Փաշինյանի իշխանության գալուց հետո իր մանկության ընկերները, եղբորորդին, աներձագը պաշտոն ստացան»․ Արմեն Հովասափյան

«Ի դեպ՝ ընկերներ ունենալու և նրանց պաշտոն նշանակելու հետ կապված։
     Եթե տեղյակ չեք՝ ասեմ, որ էսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե՝ «ոչ մեկը չի կարող ասել, թե ես իմ ընկերներին կամ բարեկամներին պաշտոն եմ նշանակել, կամ գործ տվել․ ինչի՞ ես ընկերներ չունե՞մ»։
     Հիմա ասեմ․ Փաշինյանի իշխանություն գալուց հետո վերջինիս ընկեր համարվող Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետ, ապա ՆԳ նախարար, նրա մանկության ընկերներ Ղալումյան եղբայրները՝ Հայկը (նաև քավոր) և Վահեն նշանակվեցին՝ Իջևանի քաղաքապետ, պատգամավոր, հիմա էլ Տավուշի մարզպետ։
     Եթե Ղազարյանը համակարգի մարդ էր ու կարող է արդարանալ, թե երկարամյա ծառայությունն է հաշվի առել, ապա հավելեմ, որ Ղալումյան եղբայրները երբեք պետական պաշտոն, մինչև Փաշինյանի գալը, չեն ունեցել։
     Փաշինյանի եղբորորդի Սիփանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր էր, դե իսկ լեգենդար աներձագի մասին, թերևս, չարժե անդրառանալ։
     Հ.գ. Անգլերեն «սովորացրած» Մակունցն էլ՝ ձեզ փեշքեշ»:

Հռոմի պապը հայտնել է, որ ափսոսում է, որ իր հայտարարությունները մեկնաբանվել են որպես Թրամփի քննադատության պատասխան

Հռոմի պապը նպատակ չունի բանավիճել ԱՄՆ նախագահի հետ…

Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: 

«Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:



Պայթյուն Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում են

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայթյուն է տեղի ունեցել…

«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը զգուշացնում է՝ զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

 
«Ձեզ զանգահարում են և ներկայանում որ

ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ


Տեսանյութեր


Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, ՆԳՆ ենթակա ծառայությունները շրջակա միջավայրի բարեկարգման և մշակութային հուշարձանների պահպանման նպատակով իրականացնում են նախաձեռնություններ։

Այս տարին ևս բացառություն չէր․ ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ։

Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն կարևորում է մաքուր, անվտանգ և առողջ միջավայրի ապահովումը՝ շարունակաբար իրականացվող նման նախաձեռնությունների միջոցով ամրապնդելով ինչպես բնապահպանական պատասխանատվությունը, այնպես էլ հասարակության մեջ մշակութային ժառանգության պահպանման կարևորության գիտակցումը։



Աշխարհն այսօր կանգնել է անորոշության առաջ, որը չափազանց վտանգավոր է․ Էրդողան


Աշխարհն այսօր առերեսվել է ուղղության ընտրության անորոշության ճգնաժամի առաջ եւ դա շատ լուրջ սպառնալիք է համաշխարհային հանրության համար։ Այս մասին հայտարարել է…

ԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքները


Բիզնես


ԱՄՆ-ը թույլատրել է մինչև մայիսի 16-ը ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքը, փոխադրումն ու բեռնաթափումը, որոնք բեռնվել են լցանավերում մինչև ապրիլի 17-ը: Նախորդ լիցենզիայի գործողությունն ավարտվել էր ապրիլի 11-ին:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ այն չի տարածվում Իրանի, ինչպես նաև իրանական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների հետ կապված գործարքների և գործունեության վրա:



«Բեռլին’23» սերիալի ստեղծող Վիկտոր Սողոմոնյան. լխավոր հերոսը մեծ քաղաքականությունն է՝ անհավանական բարձր դրույքով

Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույցում պատմել է նախագծի ստեղծման հայեցակարգի մասին…