«Հորմուզի նեղուցում կրակոցներ են հնչել». #Reuters

«Հորմուզի նեղուցում կրակոցներ են հնչել». #Reuters

Հորմուզի նեղուցում կրակոցներ են հնչել, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվել է, որ առնվազն երկու նավի վրա կրակ են բացել, որոնք փորձել են անցնել կողքով։

Բացի այդ, մոտ 20 նավ շրջվում է և ուղղություն է վերցնում դեպի Օման, այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց նեղուցի փակման մասին։

«Ումնիկի» կեցվածք ընդունած Ռոբերտ Քոչարյանի քաղաքաՏգիտության «մաստեր կլասսը»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․ այո, այո, նորից շտապել է հայտնի «փոդքաստի» տաղավար ու քաղաքական
ինքնախայտառակման հերթական սեանսը ցուցադրել։ Նրա մտքի փայլատակումներից ամենացնցողը
ժողովրդի հետ հաղորդակցվելու, շփվելու թեմայով էր։  Ժողովրդին ատող, բայց «Իմ կուսակցությունը
ժողովուրդն է» կարգախոսով ընտրություններին մասնակցած ու այդ ժողովրդի քվեն
կեղծելով իշխանությունը բռնազավթած «վոյինը» հեգնել է, թե վարչապետի մարզային
այցերը նման են «կլոունադայի»։ «Հետևում եմ քարոզարշավին, որը իրենք վարում են։ Դուք
որևէ տեղ բովանդակային քննարկում տեսե՞լ եք, լսե՞լ եք։ Չկա։ Այ, մեր պես նստեն և
բովանդակության մասին խոսան, սենց լուրջ հարցերի շուրջ։ Չկա։ Վարչապետը «ստրիմեր»
ա դառել, միկրաֆոնը դրած, փողոցները ընկած, կենցաղային մակարդակի վրա ուզում են
բան անել
․․․ ազդանշանը մեքենայում, ողջունելով և այլն, և այլն։ Լուրջ քննարկումներից իրենք ուղղակի խուսափում են։ Եթե նույնիսկ հաղորդումներ կան, որտեղ բանավեճ է, այդ բանավեճը վերածվում է լաչառության։ Եվ
միակ ճանապարհը ժողովրդի վրա ազդելու, իրենց էլեկտորատի վրա ազդելու, չէի ասի՝
ամբողջ ժողովրդի վրա, պրոցեսը անլրջացնելն է»։ Սա ասում է մեկը, որը, նկատենք,
կերազեր փողոցներն ընկնել, «ստրիմերի» կամ, եթե կուզի՝  «ինֆյուենսերի» կարգավիճակում ժողովրդի հետ
անկեղծ, «տետ ա տետ», հավասարը հավասարի հետ շփումներ ունենալ, լսել մարդկանց թե
գովեստն ու գնահատանքը,  թե
քննադատությունն ու կսմիթները։ Բայց ոչ, Քոչարյանն ունակ է միայն դահլիճային
ֆորմատով,  յուրային կոնտինգենտի հետ շփվել
ու պատասխանել «պայմանավորված» հարցերի։ Նախկին նախագահն ինքն էլ գիտի, որ բոլոր
սոցհարցումների տվյալներով՝ ունի սարսափելի բարձր անտիռեյտինգ։ «Միջազգային
հանրապետական ինստիտուտ»-ի՝ մեկուկես ամիս առաջ հրապարակած տվյալների համաձայն՝ Ռ
. Քոչարյանն ունի 3 տոկոս հանրային աջակցություն։ Ընդամենը։ Հիմա, փաստորեն,
մաշված ու հյուծված այս գործիչը, եթե կուզեք՝ «քաղծաղրածուն», որն իր խմբակցության
անդամ երկու կանանց հետ «փոդքաստի» տաղավարում հարմար տեղավորված, «ումնիկի»
կեցվածք ընդունած  աշխարհաքաղաքական, ավելի
ստույգ՝ իրանական պատերազմ է քննարկում, ընդ որում՝ դիլետանտի մակարդակով, խոսում
է բանավեճից, «կենցաղային մակարդակի» քննարկումներից, պրոցես «անլրջացնելուց»։ Սա ևս
վկայում է այն մասին, որ երկիրը 10 տարի կառավարած, բայց ժողովրդից փշալարերով
մեկուսացած ու ժողովրդի ատելին դարձած  այս
գործիչը գաղափար անգամ չունի այն մասին, թե շփման ո՞ր ձևաչափը ինչ մակարդակի,
թեմայի շուրջ խոսակցություն է ենթադրում, անկեղծության ու շիտակության ինչ
աստիճան։

Ի դեպ, բանավեճի մասին Նիկոլ Փաշինյանը առնվազն 8 անգամ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել ԼՂ
խնդրի բանակցային թեմայով։ Լուրջ թեմա է, չէ՞, եթե չասենք՝ լրջագույն թեմա։  Սակայն նրանք բոլորն էլ, այդ թվում ինքը՝
Քոչարյանը, բառիս բուն իմաստով փախել են լրջագույն թեմայով բանավեճից՝ ենթադրաբար
կանխազգալով, որ հակադարձելու բան չեն ունենալու, խրվելու են մինչև քոք ու դրանից
էլ անդին։

«Քոքի» մասնագետն, ի դեպ, մեկ այլ
դիտարկում էլ է արել, որը  քաղաքաՏգիտության բացառիկ շեդևր է։ Ահա այն
«Իշխանությունն
ունի պարտավորություն խոսել ամբողջ ժողովրդի հետ։ Տարբերությունը իշխանության և
ընդդիմության միջև հենց դա պետք է լինի։ Իշխանության կոմունիկացիան պետք է լինի
ամբողջ ժող
ովրդի հետ։

Ինքը այդ կոմունիկացիան նեղացրել է,
մի ընտրազանգվածի ուղղությամբ է միայն աշխատում։ Սա պրոբլեմ է Հայաստանում,
միգուցե էլեկտորալ առումով ինքը ճիշտ է անում։ Բայց այդ դեպքում ինքն իր տեսակով
առաջնորդ չէ։ Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու
ընդդիմություն
․․․»։

Հարց է ծագում՝ իրո՞ք Քոչարյանը հետևում
է Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին, ներկուսակցական քարոզարշավին, ելույթներին,
հանրային հայտարարություններին՝ ընդհանրապես։ Եթե հետևում է, ապա պետք է որ իր
«բարձր ինտելեկտով», «փայլուն վերլուծական» կարողություններով արձանագրած լիներ,
որ ՀՀ վարչապետն ի պաշտոնե պարտավորված է կոմունիկացվել  ՀՀ բոլոր քաղաքացիների հետ, ավելին՝ ՀՀ վարչապետ
է դարձել ՀՀ ընտրողների մեծամասնության՝ 50+1 տոկոսի, 680 հազար քաղաքացիների
քվեարկության արդյունքում։ Եվ իր՝ որպես ՀՀ առաջնորդի աշխատանքի արդյունքը
տարածվում է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա։ Օրինակ՝ Փաշինյանի գլխավորած ՀՀ
կառավարության կողմից ներդրված առողջապահության համընդհանուր ապահովագրությունը
տարածվում է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից և
Փաշինյանի էլեկտորատը լինել-չլինելուց։ Այս պարզագույն բանը եթե Քոչարյանը չի ըմբռնում,
ապա պետք է գլուխն ու երկու ոտքն առնի ու պուկ փախչի քաղաքականությունից։ 

Մյուս կողմից էլ, ի դեպ, Քոչարյանի
պես գիգանտ քաղգործիչը պետք է որ քաղաքագիտական տեսանկյունից իր շահերից բխող
հանգամանք համարեր այն, որ Փաշինյանը, ինչպես ինքն է պնդում՝ «նեղացրել է
կոմունիկացիան, մի ընտրազանգվածի ուղղությամբ է միայն աշխատում»։ Սա կնշանակեր, որ
Քոչարյանը շանս ունի աշխատելու էլեկտորատի այդ՝ Փաշինյանի քարոզչության  արեալից դուրս մնացած ընդդիմադիր հատվածի հետ
ու դեպի իրեն հակել այդ սեկտորի ձայները։ Բայց, փաստորեն,  այս հանգամանքը երկրորդ նախագահի վերլուծական
միտքը ոչ թե շանս, հնարավորություն է դիտարկում, այլ հանգամանք, որը կարելի է
շահարկել ու խոցել  Փաշինյանին, ավելացնել
նրան մեղսագրվող մեղքերի թվին։    

Իրոք, Քոչարյան մի ասա, մի տվածուրիկ
ընծա, պարգև, նվեր ասա։

 

Հ. Մանուկլյան     

 

 

 

 

 

  

ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ անձնակազմի հետ քննարկվել են իրավունքներին առնչվող հարցեր

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորում գործող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար նախատեսված «Սաբինե» փոքր խմբով տուն։

 

2018 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադրած հաստատությունը գործում է «Ավստրիական Կարիտաս (Ինսբրուք)» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Այն ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն մատուցող հաստատություն է, որտեղ երեխաները ստանում են անհրաժեշտ խնամք։

 

Երեխաների, ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանի և աշխատակիցների ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին, անձնակազմի աշխատանքին, ինչպես նաև երեխաների առօրյային և կենսապայմաններին։

 

Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը ջերմ և անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ՝ նրանց հրավիրելով այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր քննարկվել են անձնակազմի հետ:

 

Անահիտ Մանասյանը առանցքային է համարում երեխաների լավագույն շահի առաջնահերթության ապահովումը՝ ընդգծելով երեխայի ձայնի լսելիության, կրթության, առողջության և սոցիալական ներառման իրավունքի լիարժեք իրացման կարևորությունը։

 

Պաշտպանը կարևորում է պետության անընդհատ ուշադրությունը երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին՝ շեշտադրելով համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:

 

Մարդու իրավունքների պաշտպանի շփումները երեխաների հետ կրում են շարունակական բնույթ, իսկ երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Պաշտպանի կողմից հասցեավորվում են ամենօրյա ռեժիմով։

ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ անձնակազմի հետ քննարկվել են իրավունքներին առնչվող հարցեր

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորում գործող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար նախատեսված «Սաբինե» փոքր խմբով տուն։

 

2018 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադրած հաստատությունը գործում է «Ավստրիական Կարիտաս (Ինսբրուք)» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Այն ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն մատուցող հաստատություն է, որտեղ երեխաները ստանում են անհրաժեշտ խնամք։

 

Երեխաների, ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանի և աշխատակիցների ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին, անձնակազմի աշխատանքին, ինչպես նաև երեխաների առօրյային և կենսապայմաններին։

 

Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը ջերմ և անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ՝ նրանց հրավիրելով այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր քննարկվել են անձնակազմի հետ:

 

Անահիտ Մանասյանը առանցքային է համարում երեխաների լավագույն շահի առաջնահերթության ապահովումը՝ ընդգծելով երեխայի ձայնի լսելիության, կրթության, առողջության և սոցիալական ներառման իրավունքի լիարժեք իրացման կարևորությունը։

 

Պաշտպանը կարևորում է պետության անընդհատ ուշադրությունը երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին՝ շեշտադրելով համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:

 

Մարդու իրավունքների պաշտպանի շփումները երեխաների հետ կրում են շարունակական բնույթ, իսկ երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Պաշտպանի կողմից հասցեավորվում են ամենօրյա ռեժիմով։

Ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամը տարրական գիտելիքի դեպքում կարող էր խուսափել աբսուրդային ձևակերպումից․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորադգրություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայտարարության վերաբերյալ։

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում դեմքի շատ լուրջ արտահայտությամբ ասել է, որ ավտոբուսներում հսկիչներից բացի՝ Քննչական կոմիտեի քննիչները քաղաքացիներին հորդորում կամ ստիպում են վճարել:

Հասկանում եմ, որ քննիչների մասին խոսելն արդի է ու շատերի կարծիքով խոսքին ինտրիգային հնչերանգ է հաղորդում, բայց սույն ավագանու անդամը գոնե տարրական գիտելիքների դեպքում կարող էր խուսափել նման աբսուրդային և անհեթեթ ձևակերպումներից:

ԲՏԱՆ և Firebird AI-ի միջև պայմանագիր է ստորագրվել․ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ապրիլի 24-ին հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար․ վարչապետը հետևել է նորոգման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:

2024 թ․ դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։

Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։

Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։

Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։

Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։

Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։

Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելին այլևս թույլատրված չէ հարվածել Լիբանանին։ Նա հայտարարությունը հրապարակել է TruthSocial սոցիալական ցանցում…