
Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:
«Առաջին անգամ ոչ եվրոպական պետություն է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում՝ Հայաստանում: Մեծ տերությունների մրցակցության և աճող պառակտման դարաշրջանում մենք կենտրոնացած ենք աշխարհում ավելի շատ խաղաղություն, անվտանգություն և կայունություն ստեղծելու վրա»,- գրել է Քարնին:
For the first time, a non-European nation has taken part in the European Political Community Summit.
It was an honour to represent Canada in Yerevan, Armenia. In an era of great power rivalry and increasing division, we’re focused on creating more peace, security, and stability… pic.twitter.com/t8LwxTeWuV
— Mark Carney (@MarkJCarney) May 5, 2026