Ով է ԱԺ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

Ով է ԱԺ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը իրականացրել է ուսումնասիրություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ Արաքսյա Վարդանյանի վերաբերյալ։ Պարզվեց, որ Արաքսյա Վարդանյանը հանդես է գալիս որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ և ՔՊ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ երկարատև որոնումների արդյունքում նրա մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։

Միայն պաշտոնական հայտարարագրերն են հնարավորություն տալիս պատկերացում կազմել նրա աշխատանքային գործունեության և եկամուտների մասին։ Հայտարարագրերում նշված են նրա աշխատատեղերը՝
     • «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն
     • «Ավելիաց» կազմակերպություն։

2024 թվականի հայտարարագրի տվյալներ
     Ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Արաքսյա Վարդանյանի գույքն ու եկամուտները․
     • Անշարժ գույք՝ բնակելի տուն Փարաքարում (համատեղ սեփականություն, 2013թ.),
     • Հողամաս Փարաքարում (2019թ.),
     • 2024-ին ձեռք բերված անավարտ շինություն Երևանում՝ 27,060,000 դրամ,
     • Տրանսպորտային միջոց՝ HONDA (2018, ձեռքբերում՝ 01/07/2023),
     • Թանկարժեք զարդ՝ 15,000,000 դրամ արժեքով,
     • Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,645,320 դրամ,
     • Կանխիկ միջոցներ՝ 1,000,000 դրամ,
     • Վարկային պարտավորություն՝ 23,000,000 դրամ (բնակարան)։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,842,313 դրամ՝ ստացված «Ձորակ» և «Ավելիաց» կազմակերպություններից։

2023 թվականի տվյալներ և փոփոխություններ
     2023 թվականի հայտարարագրում արձանագրվում են զգալի տատանումներ․
     • Թանկարժեք զարդ, սակայն այստեղ նշված է արդեն 20,000,000 դրամ,
     • Տարվա սկզբում՝ HYUNDAI (2012),
     • Տարվա ընթացքում ձեռք բերված HONDA (2018)՝ 5,820,000 դրամ,
     • Տարվերջին նշվում է միայն HONDA մեքենան,
     • Բանկային հաշիվներ՝ բացակայում են,
     • Կանխիկ միջոցներ՝ 4,000,000 դրամ,
     • Եկամուտներ՝ 3,836,730 դրամ («Ձորակ» կենտրոն)։

Հատկանշական է, որ տարվա ընթացքում մեքենայի օտարման վերաբերյալ տվյալ չի նշվում, սակայն տարվա վերջում Hyundai-ն այլևս չի երևում հայտարարագրում։

2022–2021 թվականների տվյալներ
     2022 թվականի հայտարարագրում ընդհանրապես տրանսպորտային միջոց չի նշվում, բանկային հաշիվներ նույնպես բացակայում են, իսկ կանխիկ միջոցները կազմում են 4,000,000 դրամ։

2021 թվականի սկզբնական հայտարարագրում, պաշտոն ստանձնելու պահին, նշված է․
     • 4,000 եվրո բանկային մնացորդ,
     • 4,900,000 դրամ կանխիկ միջոց,
     • եկամուտներ՝ բացակայում են։

Հատկանշական է՝ 2021 թվականին մեքենա հայտարագրված է»։

Մանրամասները՝ թերթի համարում։

«Հրապարակ»․ 2017-ին պետք է ավարտված լիներ, սակայն դեռ 7 տարի էլ կպահանջվի


Վաղը՝ ապրիլի 19-ին, մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան կոչով հրավիրել…

Ավտոերթի պատճառով ապրիլի 19-ին Ուջանից մինչև Գյումրի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի (վիդեո)

«Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի…

«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ»․ Արուսյակ Ջուլհակյան

«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ»․ Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է․ «Հարցազրույցումս, գուցե, այդքան էլ հաջող չեմ ձևակերպել այն, ինչ ուզում էի ասել, ինչի համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ: Իսկ ասելիքս և պդնումս հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ հանգամանք, որևէ առանձնահատկություն ինդուլգենցիա չէ օրենքով արգելված արարք, քրեորեն պատժելի արարք անպատիժ, անհետևանք գործելու համար, այդ թվում՝ ընտրական հանցագործություն: Կերակրող մայր, հերոսածին մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից: Ժողովրդավարությունը մեծագույն արժեք է և պաշտպանվելու է ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կողմից: Ցանկացած հակաիրավական քայլ, ցանկացած փորձ խեղաթյուրելու ընտրական գործընթացները, անօրինական ազդեցություն ունենալու ընտրողների ազատ կամահայտնության վրա արժանանալու է կոշտագույն արձագանքի:
     Միաժամանակ կրկնում եմ օրեր առաջ ասածս: Կնոջը, երիտասարդ կնոջը ապօրինության, հանցանքի դրդելը և վերջինիս մեջքի հետևում թաքնվելը ուժեղ տղամարդու արարք չէ: Վախկոտ տղամարդու արարք է:
     Հ.Գ. Ով խոսի կանանց իրավունքներից, նորածին երեխային կրծքով կերակրելու շտապող գործընկերոջս՝ Սոնա Ղազարյանի վրա հարձակված, Առողջապահության նախարար, պատերազմում եղբորը կորցրած Անահիտ Ավանեսյանին իր աշխատավայրում ասպատակած Քրիստինե Վարդանյանը թող խոսի տանձից ու խնձորից»։

«Փաստ». Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին

Նույն Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված վերոհիշյալ հարցազրույցում շատ պարզ ասում է, որ եթե Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ռուսական…

«Ժողովուրդ». 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության

Փաստաթղթից պարզ է դառնում, որ գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Պայմանագրով հստակ նշվում է, որ…

Մերձավոր Արևելքում հիմնական իրադարձությունները ապրիլի 18-ի առավոտյան դրությամբ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակվում է աննկատ…

Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևան քաղաքում՝

Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 27.9°C (1957թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 0.4°C (2008թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 13.2°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևան քաղաքում՝

Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 27.9°C (1957թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 0.4°C (2008թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 13.2°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Ժողովուրդ». Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա

Միաժամանակ, հայտարարագրերում նշված եկամուտների և ձեռքբերումների կառուցվածքը տարբեր տարիներին զգալիորեն…