Author: Julbaz
Հայաստանը 240 մլն դոլարի վարկ է վերցնում փախստականների բնակարանային խնդիրները լուծելու համար
Ապրիլի 19-ին Ուջանից մինչև Գյումրի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված՝ ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։
«Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։
Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։
Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և MITRE-ի փոխնախագահը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում. Յուրաքանչյուր պարկի համար մինչև 3000 դրամ
Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում
Հայաստանը միանում է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին»
Հայաստանը միանում է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին»
Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված «Mazda»-ին. վիրավոր կա
40 մլն դրամ կհատկացվի ԱԳՆ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման համար
