«Այդ «խաղաղասիրությամբ» ինչո՞ւ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ-ից»․ Արտակ Զաքարյան

«Այդ «խաղաղասիրությամբ» ինչո՞ւ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ-ից»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար։
     Այո, իհարկե, դարերով իրենց բնօրրանում ապրած հարյուր հազարավոր հայերի իննը ամիս սովի մատնելուց հետո, ցեղասպանության ռեալ վտանգի տակ, բռնի տեղահանելը, ունեզրկելն ու հայրենազրկելն ըստ նախագահ Էրդողանի՝ «շատ լավ օրինակ» է ամբողջ աշխարհի համար:
     Նախորդ դարասկզբին իր խնդիրները մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությամբ, տեղահանումով, ու մինչ այսօր՝ ժխտողականությամբ լուծող երկրի ղեկավարն աշխարհի հանար «խաղաղության լավ օրինակ» է գտել:
     Թուրքիայի նախագահը երևի մոռացել է, որ բոլորովին վերջերս հենց ինքն էր հայտարարել «Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել»:
     Ահա այսպես 150.000-անոց փոքր Արցախի դեմ պատերազմով հպարտացող 90 միլինանոց երկրի ղեկավարն աշխարհին խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Հարավային Կովկասում գործադրված խաղաղարար ջանքերից:
     Հետևենք պարոն Էրդողանին և տեսնենք, թե ինչպե՞ս է աշխարհը կիրառում Հարավային Կովկասի օրինակը (Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները ոչնչացնելու միջոցով):
     Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսած և փոխարենը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքները ողջունած Ուկրաինան, երկարատև պատերազմից հետո ստիպված կլինի հաշվի նստել Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ ( նույնիսկ, եթե այն չճանաչի):
     Իրանը ևս ողջունեց ԵԱՀԿ ՄԽ ջանքերն անտեսած, Արցախն ուժով նվաճած ու հայերին տեղահանած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինքնորոշման միջազգայնորեն իրավունքի մասին ոչ մի խոսք: Այժմ Իրանը բողոքում է, որ ԱՄՆ և Իսրայելը խախտում են միջազգային իրավունքը և ռազմական ուժի կիրառմամբ ցանկանում են պարտադրել իրենց պահանջները:
     Եթե պարոն Էրդողանը մտահոգված է Գազայի, Լիբանանի և ընդհանրապես՝ ողջ տարածաշրջանում խաղաղության հարցերով, ապա ինչո՞ւ այդ խաղաղասիրությունը ոչ մի կերպ չերևաց, երբ Արցախում հայերն էին ապրում և պայքարում իրենց իրավունքների համար: Այդ «խաղաղասիրությամբ» ինչո՞ւ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից: Նրա խաղաղարար ջանքերի մեջ չի՞ մտնում արդյոք կեղծ դատավարությամբ ադրբեջանական բանտերում գտնվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցը…
     Ի վերջո, խաղաղությանն ուղղված հատկապես ո՞ւմ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ: Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլամորթ ու նսեմացած կեցվա՞ծքը, պատերազմով ժողովրդին վախեցնելու նախընտրական քարո՞զը, թե՞ Իլհամ Ալիևի կառավարության կողմից՝ Հայաստանի տարածքով անխոչընդոտ «միջանցք» ու ՀՀ սահմանադրական փոփոխություններ պահանջելը»:

Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն (տեսանյութ)

Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է․ «Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված․
     ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։
     Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։
     «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։
     Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։
     Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։
     Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

«Կերակրող մոր մարմինն այս համատեքստում հիշատակելը վկայում է բարոյական և ինտելեկտուալ սնանկության մասին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

«Կերակրող մոր մարմինն այս համատեքստում հիշատակելը վկայում է բարոյական և ինտելեկտուալ սնանկության մասին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա ամբողջ օրը կանանց իրավունքներից, Եվրոպա գնալուց խոսող ուժի ներկայացուցչի խոսք է, կարծեմ արդեն նաև Պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ այսինքն քպ֊ականների միջի իբր իրավունքի ու պետականության հետ կապ ունեցողի մտքի գոհարն է։
     Ոչ հարգելի՛ «մտքի հսկաներ»,
     լավ կարե՞լի է այսքան ցինիկ լինել։ Կերակրող մորը կամ կնոջ մարմինը նմանատիպ համատեքստում հիշատակելը վկայում է միայն մեկ բանի մասին՝ ձեր սեփական բարոյական և ինտելեկտուալ սնանկության։
     Խորհուրդ է տրվում խոսելուց առաջ երբեմն օգտագործել սեփական գլխուղեղի «զբաղվածությունը»։ Օգնում է»։