«17 անձ ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով»․ ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնում է․ «Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի…

Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում


Վթարային ջրանջատում Լոռու մարզում ապրիլի 17/18-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձորե մայրուղա…

«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն բացառապես իրանական Նավահանգիստների և Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։

Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է, ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»։

    
    

Թբիլիսին, Երևանը և Բաքուն սկսել են ավելի հաճախ առաջնորդվել սեփական շահերով. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Կայունությունն ամրապնդվում է, երբ հարգվում է ինքնիշխանությունը,- նշել է նա…

ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցել է փոխնախարար Սաֆարյանը

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է…

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով․ հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 17 անձ, կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Ոստիկանության բիրտ ուժի գործադրումը իշխանության համար դարձել է սովորական վարքագիծ․ Թանդիլյան

Ոստիկանության բիրտ ուժի գործադրումը իշխանության համար դարձել է սովորական վարքագիծ․ Թանդիլյան