«Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների» գրառմամբ։ «Անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքն այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու և առաջիկա ընտրությունների վերհսկողությունը իրականացնելու մասին է և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Մենք ունենք առաջարկություն, որ հենց այս հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝ իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար»,- նշել է նա։

Լիբանան-Իսրայել պատմական բանակցություններ․ «Հզբոլլահը» կզինաթափվի՞


ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաների միջև երկժամյա հանդիպումից հետո Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը…

Եվրոպան Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման ծրագիր է մշակում՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության․ WSJ

Հավանաբար, այս նախաձեռնությանը կմիանա նաև Գերմանիան, որը նախկինում վերապահումով էր մոտենում մերձավորարևելյան իրադարձություններին ռազմական մասնակցություն ունենալու գաղափարին․․․

Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին

Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին

CENTCOM-ը հայտնել է իրանական նավահանգիստների լիակատար շրջափակման մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

CENTCOM-ը հայտնել է իրանական նավահանգիստների լիակատար շրջափակման մասին

ԱՄՆ-ն լիակատար շրջափակում է սահմանել Իրանի նավահանգիստների նկատմամբ, իսկ միջազգային ծովային առևտուրը, որն ապահովում է Իսլամական Հանրապետության տնտեսության մոտ 90%-ը, ամբողջությամբ արգելափակվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Իրանական նավահանգիստների շրջափակումն ամբողջությամբ իրականացվել է։ Ամերիկյան ուժերը դադարեցրել են ծովային առևտուրը դեպի Իրան և Իրանից»,- ասել է CENTCOM-ի հրամանատար Բրեդ Քուփերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինված ուժերը Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման ապահովման համար ներգրավել են ավելի քան 10 հազար զինծառայող։

Իսրայելը դրական է գնահատել Վաշինգտոնում կայացած լիբանանա-իսրայելական շփումների առաջին փուլը

Լայտերը նաև հույս է հայտնել Լիբանանի երկարաժամկետ բարգավաճման և լիբանանա-իսրայելական սահմանը գործարար ու զբոսաշրջային շփումներով լիարժեք խաղաղ սահմանի վերածելու համար․․․

USS Tripoli-ն F-35B կործանիչներով միացել է Հորմուզի նեղուցի շրջափակմանը

Գործողության մեջ ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 12 ռազմական նավ, այդ թվում՝ ավիակիր, հրթիռային էսմինեցներ և դեսանտային նավեր, ինչպես նաև ավելի քան 100 ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք․․․

«Հրապարակ»․ Երեւանը` թզուկի գլուխ, մարզերը` մարմին


Հայաստանը նմանվել է թզուկի, որի գլուխը շատ մեծ է, մարմինը՝ փոքր։ Երկրիս գլուխը մայրաքաղաք Երեւանն է, որտեղ կենտրոնացած է բնակչության գրեթե կեսը, արտադրական,…

Պետության քայլերի շնորհիվ մեր մշակութային կառույցներն աշխատում են ամենօրյա հագեցած օրակարգով. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Հազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է: Ամեն նկարի, ստեղծագործության, երաժշտության…