
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների» գրառմամբ։ «Անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքն այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու և առաջիկա ընտրությունների վերհսկողությունը իրականացնելու մասին է և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Մենք ունենք առաջարկություն, որ հենց այս հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝ իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար»,- նշել է նա։