Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Մասիսի վարչական տարածքում բախվել են «Ford Transit», բեռնատար «Գազել», «Mercedes», «Volkswagen» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

«Չայնիի» ոլորաններում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Dodge»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Իրանը չի դադարեցրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Tehran Times

Թեհրանը և Վաշինգտոնը չեն դադարեցրել փետրվարի 28-ից շարունակվող հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tehran Times թերթը։

Հրապարակման համաձայն՝ դիվանագիտական ​​շփումները և միջնորդավորված բանակցությունները չեն դադարեցվել։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Հուզիչ խոսքեր, ջերմ պահեր․ Անի Երանյանը նշել է 35-ամյակը

Դերասանուհի Անի Երանյանը երեկ Միացյալ Նահանգներում տոնել է իր ծննդյան 35-ամյակը։ Հոբելյանական միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքում դերասանուհին հանդես է եկել անկեղծ ու հուզիչ ելույթով՝ ամփոփելով իր կյանքի կարևորագույն փուլերից մեկը։

Անիի խոսքով՝ 2025 թվականն իր համար դարձել է շրջադարձային և երազանքների իրականացման տարի։ Նա խոստովանել է, որ վերջին հինգ տարիների իր ամենամեծ նպատակն ու ցանկությունը եղել է հայրենիք այցելելն ու հարազատներին տեսնելը, ինչն ի վերջո իրականություն է դարձել.

«2025 թվականին վերջին հինգ տարվա իմ ամենամեծ երազանքը կատարվեց։ Ես հնարավորություն ունեցա գնալ Երևան, տեսնել ծնողներիս՝ մայրիկիս ու հայրիկիս, տատիկներիս… Բայց ամենակարևորը մայրիկիս հետ հանդիպումն էր, որովհետև գրեթե բոլորին տեսել էի, բայց նրան՝ ոչ»,- նշել է դերասանուհին՝ չթաքցնելով հույզերը։

Այս խոստովանությունը մեծ արձագանք է գտել ներկաների շրջանում՝ դառնալով երեկոյի ամենատպավորիչ պահերից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծել է դերասանուհու սերն ու կապվածությունը հայրենիքի և ընտանիքի հետ։

Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը բախվել է ձնակույտին և հողաթմբին

Հունվարի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և հողաթմբին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վթարից հետո բեռնատարի կցորդը մեկ այլ բեռնատարով հեռացրել են դեպքի վայրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք, որ նախօրեին Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով լրագրողներից մեկին, ասել էր. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»։

Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանի՝ բանակից ազատվելու մասին հայտարարությունը. «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:

Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են»:

Անորակ ասֆալտ և մսխված միլիոններ. Երևանի համայնքային բյուջեն վատնվում է

2025 թվականին Երևանում իրականացված շուրջ 3 միլիարդ դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքները փաստացիորեն ձախողվել են։ Քաղաքի տարբեր վարչական շրջաններում այսօր կարելի է տեսնել նույն պատկերը՝ նոր ասֆալտապատված, բայց արդեն քանդված ճանապարհներ, խոր փոսեր և վտանգավոր հատվածներ, որոնք ոչ միայն խաթարում են երթևեկությունը, այլև ուղիղ սպառնալիք են քաղաքացիների անվտանգությանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ահազանգում է՝ ասֆալտապատումը, որը ներկայացվում էր որպես մայրաքաղաքի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման կարևոր քայլ, իրականում վերածվել է անորակ աշխատանքի դասական օրինակի։

Ընդամենը մի քանի ամիս անց նոր փռված ասֆալտը սկսել է ճաքել, քանդվել և փոշիանալ հատկապես ցուրտ եղանկային պայմաններում։

Գևորգ Ստեփանյանի խոսքով՝ դա պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ կառավարման և վերահսկողության լուրջ ձախողում։ Երբ միլիարդավոր դրամներ են ուղղվում ասֆալտապատման աշխատաքնների համար, բայց դրա փոխարեն քաղաքացին ստանում է փոսերով, փլվածքներով ու մշտական վերանորոգման կարիք ունեցող ճանապարհներ։

«Նման անորակ աշխատանքները բերում են կրկնակի վնասի․ մի կողմից՝ վատնում են պետական և համայնքային բյուջեի միջոցները, մյուս կողմից՝ ստիպում են կրկին ծախսել նոր գումարներ՝ նույն ճանապարհների վերանորոգման համար»,- նշում է ավագանու անդամը։

Փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների արդյունքը չի համապատասխանում ո՛չ ծախսված միջոցների ծավալին, ո՛չ էլ խոստացված որակին։

Մանրամասները՝ տեսանյութում