Հուզիչ խոսքեր, ջերմ պահեր․ Անի Երանյանը նշել է 35-ամյակը

Դերասանուհի Անի Երանյանը երեկ Միացյալ Նահանգներում տոնել է իր ծննդյան 35-ամյակը։ Հոբելյանական միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքում դերասանուհին հանդես է եկել անկեղծ ու հուզիչ ելույթով՝ ամփոփելով իր կյանքի կարևորագույն փուլերից մեկը։

Անիի խոսքով՝ 2025 թվականն իր համար դարձել է շրջադարձային և երազանքների իրականացման տարի։ Նա խոստովանել է, որ վերջին հինգ տարիների իր ամենամեծ նպատակն ու ցանկությունը եղել է հայրենիք այցելելն ու հարազատներին տեսնելը, ինչն ի վերջո իրականություն է դարձել.

«2025 թվականին վերջին հինգ տարվա իմ ամենամեծ երազանքը կատարվեց։ Ես հնարավորություն ունեցա գնալ Երևան, տեսնել ծնողներիս՝ մայրիկիս ու հայրիկիս, տատիկներիս… Բայց ամենակարևորը մայրիկիս հետ հանդիպումն էր, որովհետև գրեթե բոլորին տեսել էի, բայց նրան՝ ոչ»,- նշել է դերասանուհին՝ չթաքցնելով հույզերը։

Այս խոստովանությունը մեծ արձագանք է գտել ներկաների շրջանում՝ դառնալով երեկոյի ամենատպավորիչ պահերից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծել է դերասանուհու սերն ու կապվածությունը հայրենիքի և ընտանիքի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *