ԻՀՊԿ. ԱՄՆ-ն ձախողել է, պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իրանի ձեռքում է
Author: Julbaz
Արարատի ավագանին նախնական համաձայնություն է տվել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին

2026թ․ մարտի 13-ին Արարատ համայնքի ավագանին նախնական համաձայնություն է տվել «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին: Կողմ է քվեարկել ավագանու 11 անդամ։ Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։
Ավագանու այս որոշման համար հիմք է հանդիսացել 2026թ․ փետրվարի 27-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը։
Նշենք, որ մարտի 12-ին նախագծին դրական կարծիք են տվել Արարատ համայնքի ավագանու իրավական, սոցիալական, առողջապահության, խնամակալության և հոգեբարձության հարցերի մշտական գործող հանձնաժողովը և ավագանու քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության հարցերի և շրջակա միջավայրի պահպանության մշտական գործող հանձնաժողովը։
Հանրային լսումների արձանագրության համաձայն՝ լսումներին մասնակցել են Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Քենդրիջյանը և Արմեն Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանը, «ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության ներկայացուցիչները, նախագծող «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ, լրագրողներ, բժիշկներ, բնակիչներ և այլոք։
«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ բնապահպանության և տեխնիկական անվտանգության գծով կառավարչի տեղակալ Ա․Գևորգյանը ներկայացրել է նախատեսվող գործունեության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման գործընթացը նոր չէ համայնքի համար, այն կիրառվել է 1996-1998թթ․ ֆաբրիկայի վերաբացման ժամանակ։
Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ պոչամբարի նոր բջիջը կառուցվելու է գործող պոչամբարի տարածքում։ «․․․Ջրանցքներից հեռու, պատնեշը նախատեսվում է ստեղծել ոսկի չպարունակող պոչերից, պատնեշի ընդհանուր բարձրությունը՝ 20 մ։ Տարածքը նախապատրատսվելու է, գրունտային ջրերի պահպանության համար նախատեսվում է դրենաժային համակարգ։ Պոչերի վրա նախատեսվում է ավազի շերտ, ապա գեոմեմբրան։ Ոսկի պարունակող պոչերը տեղափոխվում են խյուսապատրաստման տեղամաս, նոսրացվում մինչև 50 տոկոս, ապա մղվում հարստացուցիչ ֆաբրիկա։ Այս նախագիծը հնարավորություն կտա ունենալ 1,5 միլիոն տոննա/տարի պոչերի վերամշակման արտադրողականություն, մոտ 9 միլիոն տոննա պոչերի տեղադրման հնարավորություն և 5-6 տարվա աշխատանք»,- նշել է նա։
Համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը բարձրացրել է պատվարի ամրության հարցը, ինչին ի պատասխան՝ Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ պոչերը տեղադրվելու են 2,5 մ բարձրությամբ շերտերով, յուրաքանչյուր շերտ գլանակվելու է, ապա տեղադրվելու է նոր շերտ։ «Կայունության հաշվարկ կատարվել է, վերցվել են պոչերի նմուշներ, կատարվել է համապատասխան անալիզ», – ասել է նա։
Ասլան Ավետիսյանը լսման ավարտին բնակիչներին տեղեկացրել է, որ տեխնոլոգիական ցիկլի փոփոխություն չի լինելու։ Նրա խոսքով՝ նախորդ հանդիպումների և քննարկումների ժամանակ համայնքի կողմից վերհանված հարցադրումները պահպանվելու են։
Մարտ 18, 2026 at 14:34
ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է․ «Փաստ»
«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ
1900 թվականի Benz-ից մինչև Skyline GT-R. հայտնաբերվել է աշխարհի ամենաարտասովոր ավտոհավաքածուներից մեկը

Էկոլուրի նոր տեսանյութը՝ Աջակցություն Հայաստանին՝ COP 17-ին ընդառաջ

Էկոլուրը հրապարակել է իր նոր՝ «Աջակցություն Հայաստանին՝ COP 17-ին ընդառաջ» տեսանյութը։ Այն պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում։
2026թ․ հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ աջակցում են այս գործընթացին՝ բարձրացնելով ազգային շահագրգիռ կողմերի գիտելիքներն ու պատրաստվածությունը։
Նախաձեռնության շրջանակում Երևանում և Դիլիջանում անց է կացվել կարողությունների զարգացման աշխատարանների շարք՝ «Կենսաբազմազանության ռազմավարություններ և հիմնական փաստաթղթեր» խորագրով։ Աշխատարաննների ընթացքում ծրագրի փորձագետները պետական, դիվանագիտական, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել են ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան, Նագոյայի և Կարթագենայի արձանագրությունները, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, COP 17-ին մասնակցության ռազմավարական ուղղությունները, COP 17-ի առաջնահերթություններն ու COP 16-ի արդյունքները։
Տեսանյութում աշխատարանների մասնակիցներն ու փորձագետները ներկայացնում են, թե ինչպես է Հայաստանը նախապատրաստվում Կենսաբազմազանության կոնվենցիայի COP 17 համաժողովին՝ կարևորելով նման միջազգային հարթակի դերը համագործակցության խորացման, նոր գաղափարների ձևավորման և կենսաբազմազանության խնդիրների համատեղ լուծումներ գտնելու գործում։ Նրանք անդրադառնում են կարողությունների զարգացման աշխատարաններին, միջազգային կոնվենցիաներին և արձանագրություններին, ինչպես նաև ազգային ռազմավարություններին ու առաջնահերթություններին։ Մասնակիցները շեշտում են կենսաբազմազանության պահպանման կարևորությունը՝ այն դիտարկելով ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, խոսում են կլիմայի փոփոխության և էկոհամակարգերի վրա աճող ճնշումների մասին, ինչպես նաև ընդգծում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ արդյունավետ և կայուն լուծումներ ապահովելու համար։
Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus)՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։
https://www.youtube.com/watch?v=lBNUr3lPhw8
Մարտ 19, 2026 at 16:20

«Պռոշյանի» կոնյակը համարվել է կեղծ և արգելվել դրա մուտքը Ռուսաստան
Ավան վարչական շրջանում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ)