Թրամփը տեղեկացվել է Պակիստանի առաջարկի մասին. Սպիտակ տուն

Չարլզ III թագավորը կասկածվում է գաղտնի իսլամ ընդունելու մեջ, քանի որ նա իր երեք տարվա գահակալության ընթացքում առաջին անգամ չկարողացավ Զատկի ուղերձ հղել, չնայ…

Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը։ Թռչունները կարևոր դեր են խաղում էկոհամակարգերում, և նրանց պաշտպանությունը կենսաբազմազանության պահպանության կարևոր մաս է։ Թռչունները ծառայում են որպես շրջակա միջավայրի վիճակի ցուցիչներ։ Թռչունների թվաքանակի նվազումը հաճախ վկայում է բնության մեջ առկա խնդիրների մասին՝ աղտոտում, կլիմայական փոփոխություններ, կենսամիջավայրի ոչնչացում։
Թռչունների անհետացման պատճառներից են որսագողությունը, անտառային տարածքների կրճատումը, կերային բազայի կրճատումը, լճերի չորացումը, ուրբանիզացիան, շրջակա միջավայրի աղտոտվածությունը:
Հայաստանում հանդիպում է ավելի քան 350 թռչնատեսակ։ Տարբեր գործոններ ազդում են թռչունների պոպուլիացիայի վրա։ ՀՀ Կարմիր գրքում ներառված է 96 թռչնատեսակ:
Ապրիլ 01, 2026 at 16:37
«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին՝ մասնակցելու Ս.Կ.-ի դատական նիստերին և այլ ակցիաներին

Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի՝ Իրանի էլեկտրակայանները ոչնչացնելու սպառնալիքի, իրանցիները պատրաստվում են մարդկային շղթաներ ձևավորել այդ ենթակառուցվածքների շուրջ․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իրանցի հայտնի երաժիշտ, թառահար Ալի Ղամսարին արդեն սկսել է նշված ակցիան՝ գնալով Դամավանդի էլեկտրակայան։
Կից՝ այդ երաժշտի կատարումներից մեկն է՝ նվիրված Սպահանին»,- նշում է Ոսկանյանը։

Թուրքիայի և Հայաստանի միջև երկու սահմանային անցակետերը (Ալիջան-Աքյաքա) կարող են բացվել մի քանի ամսվա ընթացքում. հայկական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, մինչդեռ թուրքական կողմը գտնվում է վերջնական փուլում:
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ տասնամյակներ տևած թշնամանքից հետո երկու երկրները մոտ են 1993 թվականից փակված սահմանի բացմանը։
Սահմանի բացումը կլինի մեծ քաղաքական հաղթանակ Փաշինյանի համար, ով մշտապես ձգտել է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ, գրում է հեղինակը:
Եթե անցակետերը բացվեն հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, դա կլինի նրա օգտին ուժեղ փաստարկ. տարիներ շարունակ նա առաջ է մղել Թուրքիայի հետ մերձեցումը և Արևմուտքի հետ ինտեգրման ուղին։
Ներկայումս երկու երկրների միջև առևտուրը շրջանցում է սահմանը Վրաստանի միջով և կազմում է տարեկան մոտավորապես 300-350 միլիոն դոլար:
Թուրք-հայաստանյան գործարար խորհրդի ղեկավար Քաան Սոյակը վստահ է, որ ուղիղ հաղորդակցությունը կբարձրացնի առևտրաշրջանառությունը մինչև 1 միլիարդ դոլար։
Թուրքիայի արևելյան նահանգները, որոնք երկրի ամենաաղքատներից են, մեծ հույսեր են կապում սահմանի բացման հետ. տեղական բիզնեսները հույս ունեն առևտրի և զբոսաշրջության աճի վրա, այդ թվում՝ հայկական սփյուռքից:
Լրացուցիչ խթան է «Թրամփի միջանցքը»՝ ճանապարհային և երկաթուղային երթուղի Հայաստանի միջով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ապա՝ Թուրքիայի հետ։
Այնուամենայնիվ, Իրանի հետ պատերազմը հետաձգել է գործընթացը. միգրացիայի նոր ալիքի վախը դանդաղեցրել է սահմանի բացման շուրջ բանակցությունները։