Մրգաշենում սպանությունը եղբայրներ են կատարել, մեկն անչափահաս է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,- ասված է հայտարարության մեջ։

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց. Եզրաս Սրբազան

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց. Եզրաս Սրբազան

Մրգաշենի ատամնաբույժին սպանողը անչափահաս է. Մանրամասներ` ողբերգական դեպքից

Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գո…

«Հրապարակ»․ Անգամ ֆեյսբուքյան գրառումներս են արտատպել` ներկայացրել մարզպետարան

Խնածախի դպրոցի տնօրեն Արտավազդ Աբրահամյանը դիմել է վարչական դատարան՝ իրեն տնօրենի պաշտոնից ազատելու մասին վարչական ակտն անվավեր ճանաչելու, պաշտոնում վերականգ…

Հայաստանյան ընտրությունները, տեղական նախընտրություններն ու աշխարհաքաղաքական շահերը

Հայկ Ղազարյան Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդեն իսկ մեկնարկած քարոզարշավում մեծ տեղ են զբաղեցնում աշխարհաքաղաքական…

MWM-ը հայտնել է Լիբանանում Իսրայելի աննախադեպ կորուստների մասին

Ըստ պարբերականի՝ «Հեզբոլլահն» ուժգնացրել է Իսրայելի պաշտպանության բանակի զրահատեխնիկայի ուղղությամբ հասցվող հարվածները․․․

Հավատացած եմ՝ հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում. Վարդան Օսկանյան

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր…

Իրանում պատերազմի ավարտից հետո վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գները դեռ երկար ժամանակ կմնան բարձր

Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Միջազգային էներգետիկ գործակալությունը համատեղ հայտարարությամբ զգուշացրել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ավարտից հետո վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գները դեռ երկար ժամանակ կմնան բարձր։

Ընդգծվել է, որ իրավիճակը մնում է խիստ անորոշ, քանի որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը դեռևս չի վերադարձել նորմալ վիճակի։ Նույնիսկ նավագնացության նորմալ վիճակի վերականգնումից հետո հիմնական ապրանքների մատակարարումները ժամանակ կպահանջվի պատերազմից առաջ եղած մակարդակին վերադառնալու համար։ Գները կարող են բարձր մնալ ենթակառուցվածքների վնասման պատճառով, ինչը բացասաբար կանդրադառնա էներգետիկայի և սննդի շուկաների վրա։ Ապրիլի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առավել տուժած երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կազմակերպությունների արձագանքման միջոցառումները։

«Մեր թիմերը նաև սերտորեն համագործակցում են երկրների մակարդակով՝ մեր փորձագիտությունն օգտագործելու և օգնություն ցուցաբերելու համար՝ անհատականացված քաղաքականության խորհրդատվության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության միջոցով», – նշվում է հայտարարությունում։