Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից․ԿԲ
Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Արդյունքները ներկայացվում են Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի՝ «Խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չունենք»։
Հայաստանում կա 22 պոչամբար, որոնք միասին զբաղեցնում են 1176 հեկտար տարածք։ 22 պոչամբարից 12-ը գտնվում են Սյունիքում, 7-ը՝ Լոռիում, 1-ական էլ Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ 22 պոչամբարից գործում են 7-ը, ռեկուլտիվացված են 6-ը, իսկ 9-ը պետք է ռեկուլտիվացվեն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը պարզաբանում է՝ ինչու են ստուգումներն իրականացվել 2025 թվականին․ «Որովհետև առնվազն 2025 թվականին տեսչական մարմինն ունի այն մասնագիտական ներուժը և տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ է տալիս այդ ուսումնասիրությունն իրականացնել առավել ճշգրիտ և ստուգաչափած տվյալների հիման վրա։ Արձանագրել ենք որոշակի խնդիրներ, որոնք կարող են հետագայում առաջացնել ինչ-որ իրավիճակներ։ Աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրված եղել վեր հանել այդ խնդիրները և տալ առաջարկություններ՝ ինչ միջոցառումներ է պետք իրականացնել հետագայում հնարավոր առաջացող ռիսկերը կանխարգելելու համար»։
Աշխատանքային խմբում ներգրավված են Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և Երկրաբանների միությունը։
«Ուսումնասիրում ենք հատուկ ջրամեկուսիչ նյութ ստեղծելու ուղղությամբ, որով կպատենք պոչամբարի ամբողջ այն մակերեսը և կթողնենք այնքան ֆիլտրացիոն ելքեր, որ անհրաժեշտ է պոչամբարի հետագա կայուն գոյատևման համար։ Նյութն իրենից ներկայացնում է բնական պոլիմերահանքային ծագում ունեցող նյութ, որը մեծացնում է պաշտպանական շերտը, այսինքն, փոքրացնում է ֆիլտրացիայի գործակիցը։ Նոյեմբերից սկսած մենք անում ենք կոնկրետ պոչերի վրա՝ ուսումնասիրելով պոչի ագրեսիվության ազդեցությունն այդ նյութով ստեղծված տեխնոլոգիաների վրա։ Բացարձակապես ազդեցություն չունի այս պահի դրությամբ, և բոլոր փորձարկման արդյունքները, որոնք հրատարակվել են բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում, ցույց են տալիս, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլին», – ասաց Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։ Հաջորդ փուլը նյութը բնական միջավայրում փորձարկելն է։
«Առաջարկելու ենք մեր գործընկերներին՝ փորձնական ընտրենք որևէ տարածք և փորձնական այդ նյութն օգտագործենք, որոշ ժամանակ հետո կհասկանանք՝ ինչ արդյունքներ ենք ստացել։ Այդ նոր մեթոդը, իմ կարծիքով, կա հնարավորություն պոչերի ռեկուլտիվացման մեջ սահմանել որպես նոր ստանդարտ, որը պարտադիր կլինի բոլոր պոչերի ռեկուլտիվացման համար», – նշեց Հովհաննես Մարտիրոսյանը։
Ապրիլ 07, 2026 at 13:20
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Կարևորելով մարզերում բիզնեսների հետ սերտ համագործակցությունը՝ Բանկը մշտապես փորձում է հասանելի լինել Հայաստանի բոլոր մարզերի բիզնեսների համար թե՛ նոր առաջարկներով, թե՛ նորարար ֆինանսական գործիքներով։
«ՓՄՁ վարկավորումը և զարգացումը Բանկի ռազմավարության կարևորագույն մասերից է։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն ինչ մեծամասամբ կենտրոնացած է մայրաքաղաքում, մարզերում գտնվող բիզնեսներն ունեն ուշադրության կարիք, ինչի ուղղությամբ էլ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ ներկայացված լինելով գրեթե բոլոր մարզերում, համագործակցելով նորարար թվային գործիքներով և այլն», – ասաց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Դեռևս տարիներ առաջ IDBank-ը գործարկել է բիզնեսների համար բջջային հավելվածը՝ IDBusiness Mobile հավելվածը, որտեղ բիզնեսների համար հասանելի են գրեթե բոլոր ֆինանսական ծառայությունները։
Վերջերս էլ Բանկը ներկայացրեց իր բոլորովին նոր և բացառիկ ֆինանսական գործիքը՝ IDDistributor-ը։
«Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:
Վճարումը կատարվում է ակնթարթորեն, և գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը և ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը», – նշեց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Բանկը մասնակցում էր նաև համաժողովի «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» խորագրով էքսպոյին, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված վերջնագրի ֆոնին Պետդեպարտամենտը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել պատսպարվել: Այս մասին հայտնում է Ռ…
Ռեփեր Քայնե Ուեսթի մուտքը Մեծ Բրիտանիա արգելվել է․ տեղեկացնում է BBC-ն։
«Ռեփերը նախատեսում էր ամռանը մասնակցել Լոնդոնում անցկացվող «Wireless» երաժշտական փառատոնին, բայց ըստ Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության՝ նրա ներկայությունը կարող է վնասել «հանրության բարօրությանը»,- նշում է աղբյուրը։
Շվեդիայի կառավարությունը 1 միլիարդ շվեդական կրոն (ավելի քան 110 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ աջակցության համար։
«Շվեդական օգնությունն անմիջապես կուղղվի էլեկտրակայաններին, ջեռուցիչներին և պահեստամասերին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի էլեկտրամատակարարումը վերականգնելու համար»,- ասել է զարգացման և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսը։
Հաջորդ շաբաթ ուկրաինական որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Կիևում ու Խարկովում, ջերմաստիճանը կնվազի մինչև -25 աստիճան ըստ Ցելսիուսի։