Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ մարմինը․ Shamshyan.com

Ապրիլի 9-ին առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա․ հայտնում է Shamshyan. com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ տունն ամբողջությամբ տակնուվրա արված է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սաուդյան Արաբիան հայտնել է էներգետիկայի հիմնական օբյեկտներին հասցված վնասի մասին

Հարվածներից մեկը հարվածել է կենսական նշանակություն ունեցող Արևելք-Արևմուտք խողովակաշարի պոմպակայաններին, որը թույլ…

«Հրապարակ». Փաշինյանն ուսանող չէ, պիլոտային ծրագրի ունկնդիր է


Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվորեն լուսաբանում է Կառավարման ակադեմիայում իր ուսանելը, տեսանյութեր հրապարակում իր ժամանումից մինչեւ դասապրոցեսի ընթացքը…

Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար․ Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային…

Ֆրանցիսկոս պապի մղձավանջը․ Բագրատ Սրբազանի նոր նամակը՝ կալանավայրից


Բագրատ Սրբազանը նոր նամակ է գրել կալանավայրից․ «Ֆրանցիսկոս պապի մղձավանջը։ Ֆրանցիսկոս պապ – Հրավիրում եմ միասին Տերունական աղոթք ասել ՆՓ – Կներեք, բայց ես մի…

Թրամփը պահանջել է ՆԱՏՕ-ից՝ ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը

Մի դիվանագետ ասել է, որ Թրամփը պնդել է այդ պարտավորությունները ստանձնել մի քանի օրվա ընթացքում։ Մեկ այլ դիվանագետ…

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի պահանջել իր հրաժարականը

Դիաս-Կանելը նշել է, որ իր հրաժարականը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե նա չկատարի իր պարտականությունները…