Իրանական կողմը վերահաստատել է առաջիկա բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը․ Պակիստանի վարչապետ
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում զիջեց Մյունխենի «Բավարիային» (1-2)։
Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց մյունխենցիների կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, իսկ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Հարի Քեյնը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
«Սերուցքայինները», չնայած երկրորդ խաղակեսում ունեցած մի շարք հնարավորություններին, կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 74-րդ րոպեին Կիլիան Մբապեն գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1):
«Այս մարզադաշտը կերպարանափոխվում է վերջին 15 րոպեների ընթացքում, և դու պետք է պատրաստ լինես պայքարի: Մենք կարող ենք նմանատիպ մթնոլորտ ստեղծել նաև «Ալյանս Արենայում»: Անհամբերությամբ սպասում ենք դրան: Մենք ունեինք այլ պահեր ևս, որոնք պետք է իրացնեինք: Հուսով եմ՝ տանը նույնպես գոլեր կխփենք: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու չենք կարող դուրս գալ հաջորդ փուլ, սակայն «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի:
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա կարևոր է պահպանել տեմպը: «Ռեալը» մեզ համար լուրջ խնդիրներ կստեղծի. այս թիմն ընդունակ է յուրահատուկ բաների, բայց մենք ևս: Մենք վաստակել ենք նման խաղերում ինքնավստահ լինելու իրավունքը։ Բայց սա ֆուտբոլ է, այստեղ երբեք ոչինչ հաստատ չգիտես»,- Կոմպանիի խոսքերը մեջբերում է BBC-ն:
«Բավարիայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ Մյունխենում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 8-ից սկսած՝ Իրանին զենք մատակարարող երկրների նկատմամբ կկիրառվեն 50% մաքսատուրքեր։ Ամերիկացի առաջնորդն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Այսօրվանից սկսած՝ Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի Միացյալ Նահանգներ արտահանվող բոլոր ապրանքների համար 50% մաքսատուրքի։ Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի», – գրել է նա։

Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Brent տեսակի նավթի գինը մարտ ամսվա վերջից ի վեր առաջին անգամ մե…

Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է: 2018-ի դավադրությու…