«Էլի ես մեղավոր դուրս եկա». Փաշինյանն առաջարկեց գյուղի բնակիչներին հավաքվել դպրոցում ու գիրք կարդալ
ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։
«Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», – ասել է նա լրագրողներին։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանը շեշտել է, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։ Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հրապարակ»-ը տե…

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։ Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հրապարակ»-ը տե…
Պակիստանի վարչապետը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման հույսով։ Պակիստանը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը, Թեհրանը պետք է այս ժամանակահատվածում բացի Հորմուզի նեղուցը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X-ի հրապարակման մեջ։ «Մենք նաև կոչ ենք անում բոլոր պատերազմող կողմերին երկու շաբաթվա ընթացքում պահպանել հրադադարը ամենուրեք, որպեսզի դիվանագիտությունը կարողանա վերջնականապես դադարեցնել պատերազմը», – գրել է Շարիֆը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը «Ռոյթերս»-ին ասել է, որ «նախագահը տեղեկացել է առաջարկի մասին, և պատասխան կտրվի»։ Պակիստանը գլխավոր միջնորդն է եղել Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկների քննարկման գործում, սակայն դեռևս փոխզիջման նշաններ չկան` հաղորդում է Reuters-ը։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ «Այնուամենայնիվ, քանի որ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիարժեք փոփոխություն, և այժմ այնտեղ գերիշխում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան կարող է տեղի ունենալ։ Ո՞վ գիտի», – հավելել էր նա։

Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքների վիճակին և խնդիրներին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի։
Պատասխանատուներն ընդգծել են, որ այդ ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում և կիրականացվեն սեղմ ժամկետներում։
