
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում: «Հայ…
Author: Julbaz
Կիևը Անկարային խնդրել է կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը
Կիևը Անկարային խնդրել է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև Ուկրաինայի կարգավորման հարցով հանդիպման կազմակերպման հարցը՝
ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր մասնակցությամբ. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել և աջակցել ինչպես տեխնիկական, այնպես էլ ղեկավարության մակարդակով։
Facebook-ում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնությունը ձեռք կբերվի այսպես թե այնպես
Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակեր
«Ուժեղ Հայաստան»-ն Արտաշատում է

«Ուժեղ Հայաստան»-ն Արտաշատում է։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ Արտաշատում բացվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակը։
Քուվեյթի իշխանությունները պատերազմի մասին հրապարակումների համար լրագրողի են ձերբակալել
Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու ողողել փողոցներն ու տների բակերը
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ գետի վարարման և գետառի չմաքրման, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել և ողողել մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, որոշ հատվածներում էլ ջուրը հասնում է մեկ մետր բարձրության և լցվում է մարդկանց հողամասեր, ավտոտնակներ, անգամ բակային հատվածներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Այսօր առավոտվանից էս վիճակն է։
Զանգահարել ենք պատկան մարմիններին, սակայն միչև այժմ ոչ ոք չի ժամանել գյուղ։ Ո՛չ Կոտայքի մարզպետարանից, ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետարանից։ Միայն քիչ առաջ ժամանել են փրկարարները, բայց դե նրանք ինչ պետք է անեն։ Էստեղ պետք կառավարությունը հրատապ գետը մաքրել տա ցեխից ու տիղմից, տեղադրել տա պաշտպանիչ բետոնե պատնեշներ, ինչը որոշ չափով կմեղմի վիճակը։ Որ ասենք անհանգստություն չունենք՝ լավ էլ ուննեք։ Գիշերը քնես չգիտես ջուրը կբարձրանա, թե ոչ։ Իսկ որ էսպես նայում ենք համոզված ենք, որ գետը կբարձրանա ու որոշ տներ հնարավոր է առնի ջրի տակ։ Դպրոց տանող ճանապարհն է։ Երեխաները վաղը չեն կարողանալու գնան դպրոց։ Հետո կասեն անհարգելի բացակայություններ ունեն երեխաները։
Մնում է մի հատ սուզանավ ձեռք բերենք ու դրանով գյուղով շրջենք, երեխաներին էլ առավոտը սուզանավով տանենք դասի, հետո հետ բերենք տուն։ Խնդրում ենք ու պահանջում ենք կառավարությունից, որ աշխատանքներ ձեռնարկեն հարցը լուծելու համար, իսկ դրա համար բարի կամք է պետք։ Եթե բարի կամք դրսևորեն՝ գյուղացու համար լավ ու անվտագ կլինի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
1828-1829 թվականների պարսկահայերի մեծ ներգաղթը Երևան
1828 թվականին Թուրքմենչայում ստորագրվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որից անմիջապես հետո սկսվեց Արևելյան Հայաստան ներգաղթ կազմակերպելու ծրագիրը: Սկզբնական շրջանում ցարական իշխանությունը ցանկանում էր Հայաստան բերել մոտ 80 հազար կազակների, սակայն հայերի շնորհիվ այդ ծրագիրը չիրագործվեց: Որոշում կայացվեց Արևելյան Հայաստան տեղափոխել Պարսկաստանում ապրող հայերին: «Այդ հանձնարարվում է Թավրիզի պարետ, գնդապետ Լազար Լազարյանին, որին տրամադրվում է չնչին գումար՝ 25 հազար արծաթ ռուբլի, երբ Պարսկաստանից ստացված ահռելի ռազմատուգանքից Նիկոլայ Առաջինի հրամանով Պասկևիչին ընծայվեց մեկ միլիոն ռուբլի: Ներգաղթի իրագործմանը եռանդուն մասնակցություն ունեցան նաև Պարսկաստանում ռուսական արտակարգ լիազոր դեսպան Ա. Գրիբոյեդովը, հայազգի բարձրաստիճան զինվորականությունն ու հոգևորականությունը: Շահական կառավարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի չզրկվի իր աշխատասեր հարկատուներից: Կարճ ժամանակամիջոցում (1828-29 թթ.) Արևելյան Հայաստան տեղափոխվեցին շուրջ 45 հազար հայեր: Հայկական մարզում գաղթականները բազմաթիվ դժվարություններ կրեցին: Նրանք հարկադրված էին ապրել վրաններում կամ էլ մնացին անօթևան: Նրանցից շատերը սովի մատնվեցին»: (Վարդանյան Ս., «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 217): Ժամանակակիցների հուշերն ու պատմական փաստերը ցույց են տալիս, որ Արևելյան Հայաստան և հատկապես Երևան եկած հայ գաղթականները չեն կարողանում ապրել դժվար ու բարդ պայմաններում: Նրանց մի մասը մահանում է, մի մասը տեղափոխվում է այլ տեղ, իսկ մի մասն ընդհանրապես հեռանում է Հայաստանից: «Չնայած այս ամենին, այս գաղթականության շնորհիվ , նոր շունչ ստացավ Երևանը, մանավանդ, որ այս պատերազմի ընթացքում ևս նրա բնակչությունը բազմաթիվ զոհեր տվեց: Պարսկաստանից Երևան գաղթեց 1715 մարդ, Թուրքիայից՝ 48: Եվ դրա շնորհիվ Երևանի բնակչությունը հասավ 11 463 հոգու»: (Նույն տեղում, էջ 218): Չնայած հայ գաղթականների կրած ծանր փորձություններին ու կորուստներին, նրանց ներգաղթը վճռորոշ դեր ունեցավ Արևելյան Հայաստանի, հատկապես Երևանի ժողովրդագրական վերականգնման գործում։ Այդ գործընթացը ոչ միայն փոխեց տարածաշրջանի բնակչության կազմը, այլև հիմք դրեց հետագա տնտեսական և մշակութային աշխուժացմանը։ 1828–1829 թվականների ներգաղթը կարելի է դիտարկել որպես դժվարություններով ուղեկցված, սակայն պատմականորեն շրջադարձային փուլ Երևանի և հայ ժողովրդի համար:
Արա Զարգարյան
Գյումրին երբեք այսքան անտարբեր չէր եղել

Գյումրին երբեք այսքան անտարբեր չէր եղել
