Կիևը Անկարային խնդրել է կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

Կիևը Անկարային խնդրել է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև Ուկրաինայի կարգավորման հարցով հանդիպման կազմակերպման հարցը՝

ԱՄՆ-ի  և Թուրքիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր մասնակցությամբ. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել և աջակցել ինչպես տեխնիկական, այնպես էլ ղեկավարության մակարդակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *