Երևանի 8 վարչական շրջանում և 8 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Մյասնիկյան պողոտա 16–55, 20 առանձնատներ, Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7 փողոց 1-18 առանձնատներ, Հ․ Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00–17:00 Ադոնցի փողոց 8–9; 17/1–17/4 շենքեր, Շիրվանզադեի փողոց 2–4/2, 3–11, 17 շենքեր, Շահսուվարյան փողոց 3–8Ա, 7 շենքեր, Մամիկոնյանց փողոց 1Ա, 2–24/3, 3, 34Ա–36/2, 46/1–48/3 շենքեր, Տալբուխինի փողոց 1, 2, 3 շենքեր, Կոմիտասի պողոտա 51–51/18, 63, 65 շենքեր, Ազատության պողոտա 21–21/3, 24–244 շենքեր, Հ. Ներսիսյան փողոց 1 շենք, Տիգրանյան փողոց 9 շենք, Կոմիտասի շուկա, Արաբկիր 39-րդ փողոցի առանձնատներ, Արաբկիր 45-րդ փողոց 1–8 առանձնատներ, Արաբկիր 47-րդ փողոց 2–47 առանձնատներ, Բաբայան փողոց 12–16Ա շենքեր,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00–16:00 Եղվարդի խճուղի 115 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Անդրանիկի փողոց 79/6, 85, 87, 89, 93, 94, 95 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00–16:00 Տիգրան Մեծի պողոտա 37 շենք, Տիգրան Մեծի պողոտա 29, 31Ա, 33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խորենացու փողոց 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–17:00 Վարդաշեն թաղամաս՝ 11 փողոց, Գ. Մահարու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 7, 9, 20 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00–16:00 Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 1, 3, 5, 7/1, 7/2 շենքեր, Գ. Նժդեհի փողոց 23/3, 23/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00–17:00 Մարշալ Խուդյակովի փողոցի առանձնատներ, Մարշալ Խուդյակովի

2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–17:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փողոց 4 շենք, Քոչարյան նրբանցք 5 շենք, Գայի պողոտա 26, 28, 32 շենքեր, «Բարի Սվիթ», «Օջախ-Ե», «Քալանթար» ՍՊԸ-ներ, «Մամիկոն» ԱԿ, թիվ 711 խանութ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի 2-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Գյուլիքևխյան փողոց 23, 23/1, 25, 25/1, 25/2, 29, 31 շենքեր, թիվ 141 դպրոց, «Անահիտ-Ա», «Բիզնես Փարթնըր», «Գայանե-12» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

13:00-15:00 Ապարան քաղաք մասնակի,

Արարատի մարզ՝

11:00-13:00 Մասիս քաղաք՝ Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,

11:00-12:30 Դալար գյուղ մասնակի,

13:30-15:00 Բերքանուշ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-13:30 Արենի և Գետափ գյուղեր մասնակի,

11:00–15:00 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարների, Սիրենասի, Հարավ-Արևելյան փողոցներ մասնակի,

11:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Հարավ-Արևմտյան, Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Սյունիքի, Այգեձորի, Պռոշյան, Առաքելյան, Համբարձումյան փողոցներ մասնակի, Նորավան թաղամաս մասնակի, Երևանյան խճուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլաձոր, Վերնաշեն, Մեղրահովիտ գյուղեր,

Կոտայքի մարզ՝

11։00-17։00 Առինջ, Պտղնի և Զովք գյուղեր մասնակի, Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

10:00–12:00 Շորժա, Ջիլ գյուղեր, զորամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ակունք գյուղ՝ 9, 16 փողոցներ և 1, 3 նրբանցքներ մասնակի,

14:00–15:00 Շորժա, Արտանիշ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–17:00 Ձորագյուղ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–12:50 Ակունք գյուղ՝ 13 փողոց 5 նրբանցք; 15 փողոց և 12 փողոց 1 փակուղի մասնակի,

12:20–14:20 Ակունք գյուղ՝ 13 փողոց 1 փակուղի և 1 փողոց մասնակի,

14:20–16:10 Ակունք գյուղ՝ 16 փողոց 1, 2, 3 փակուղիներ մասնակի,

11:30–12:50 Վարդենիս քաղաք՝ Մարշալ Բաղրամյան 1, 10, 11 փողոցներ մասնակի,

14:00–16:00 Վարդենիս քաղաք՝ Իսակովի 28, 49 փողոցներ և 5 նրբանցք մասնակի,

14:00–15:00 Վարդենիս քաղաք՝ Գարեգին Նժդեհի փողոց 1, 6, 7 մասնակի,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց 11, 195 հասցեներ,

12:30-14:30 Իջևան քաղաք՝ Անկախության, Գանինների և Աբովյան փողոցներ մասնակի,

11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Աբովյան փողոց մասնակի,

11:00–15:00 Նոյեմբերյան քաղաք՝ Նոյեմբերի 29 փողոց, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր, «Վարդապետյան» ընտանեկան բժշկության կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

12:00-15:00 Սպիտակ քաղաք՝ Գերմանական, Ուզբեկական և Շվեցարական թաղամասեր,

Սյունիքի մարզ՝

10:30–12:00 Գորիս քաղաք՝ Սևյան փողոց,

11:30–14:30 Ույծ գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Ի՞նչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստում էին, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ քանդում ենք․ Չախոյան

Ինչ երեսով է ընդդիմությունը ջահերով երթ անելու, երբ ամիսներ շարունակ ստեր էին տարածում, թե Ծիծեռնակաբերդը քանդում ենք։

Այս մասին սոցցանցի իչ էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով․

«Ինչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստեր են տարածում, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ Ծիծեռնակաբերդը քանդում ենք։

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քաղաքական մանրադրամ սարքողներից ոչ ոք այդպես էլ ներողություն չխնդրեց տեսախցիկների առաջ ստելու ու էժանագին շոուներ սարքելու համար»։

Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողությունները

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։

 

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։ 

 

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրապական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի։

 

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։ 

 

Արարատ Միրզոյանը և Մաքսիմ Պրևոն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ֆրանսիայի Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Ապրիլի 18-ին Փարիզի մերձակա Լիլա քաղաքում, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, հայտնում են դեսպանությունից։

 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Բոբինիի փոխպրեֆեկտ, Սեն-Սեն-Դենիի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի տեղակալ Վանեսա Սեդիկը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անունից՝ խորհրդական Դավիթ Ասոյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սումյա Բուրուահան, Ֆրանսիայի Սենատի անդամ Կորին Նարասիգեն, Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Դանիել Գիրոն, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենհարուսը, Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդական Ժոֆրի Կարվալինյոն և ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։

 

Արարողությանը ծաղկեպսակ է զետեղվել նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։

 

Արարողության ընթացքում կատարվել է ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

«Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել». համայնքի ղեկավարի պարզաբանումը

Վեդի համայնքի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համայնքում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակներում անչափահասները մուտք էին գործել շինություններից մեկը։ Համայնքապետը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե վնասվել է որևէ դպրոցի գույք։

Ըստ պարզաբանման՝ այն շենքը, որտեղ մուտք են գործել անչափահասները, կապ չունի կրթական համակարգի ներկայիս գործող հաստատությունների հետ: Տարածքը նախկինում զբաղեցրել է «Եվրոպական քոլեջի» Վեդու մասնաճյուղը: Շենքի մյուս մասնաշենքում գործել է «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակը։

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ 2025 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ այդ գույքը նվիրաբերվել է Վեդի համայնքին։ Նախատեսվում է այնտեղ կազմակերպել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

Սակայն, գործընթացն այս պահին կանգ է առել իրավական խնդիրների պատճառով.

«Վերոնշյալ գույքի մասով այս պահին առկա է դատական վեճ, որի մանրամասները վաղը իմ պաշտոնական էջով կներկայացնեմ»,- նշել է համայնքապետը։

Համայնքի ղեկավարը գրառմանը կից հրապարակել է նաև Կառավարության համապատասխան որոշման լուսանկարը՝ որպես հիմնավորում։

«Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել». համայնքի ղեկավարի պարզաբանումը

Վեդի համայնքի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համայնքում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակներում անչափահասները մուտք էին գործել շինություններից մեկը։ Համայնքապետը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե վնասվել է որևէ դպրոցի գույք։

Ըստ պարզաբանման՝ այն շենքը, որտեղ մուտք են գործել անչափահասները, կապ չունի կրթական համակարգի ներկայիս գործող հաստատությունների հետ: Տարածքը նախկինում զբաղեցրել է «Եվրոպական քոլեջի» Վեդու մասնաճյուղը: Շենքի մյուս մասնաշենքում գործել է «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակը։

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ 2025 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ այդ գույքը նվիրաբերվել է Վեդի համայնքին։ Նախատեսվում է այնտեղ կազմակերպել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

Սակայն, գործընթացն այս պահին կանգ է առել իրավական խնդիրների պատճառով.

«Վերոնշյալ գույքի մասով այս պահին առկա է դատական վեճ, որի մանրամասները վաղը իմ պաշտոնական էջով կներկայացնեմ»,- նշել է համայնքապետը։

Համայնքի ղեկավարը գրառմանը կից հրապարակել է նաև Կառավարության համապատասխան որոշման լուսանկարը՝ որպես հիմնավորում։

«Իսրայելն ինձ չի համոզել պատերազմ սկսել Իրանի դեմ, դա իմ վաղեմի համոզմունքն էր»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու Վաշինգտոնի որոշման վրա։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իսրայելը երբեք ինձ չի համոզել պատերազմ սկսել Իրանի դեմ. դա արեցին հոկտեմբերի 7-ի [2023թ. ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա] հետևանքները, ինչպես նաև իմ վաղեմի համոզմունքը, որ ԻՐԱՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ», — նշել է նա։

Թրամփը նաև խստորեն քննադատել է լրատվամիջոցներին՝ հայտարարելով, որ հրապարակվող տեղեկատվության զգալի մասը, այդ թվում՝ տարբեր սոցհարցումները, արժանահավատ չեն։ Նա պնդում է, որ «նրանց ասածների 90%-ը սուտ է և հորինվածք», իսկ հարցումները, ըստ նրա, կեղծված են «ճիշտ այնպես, ինչպես կեղծվել էին 2020 թվականի նախագահական ընտրությունները»։

«Ինչպես Վենեսուելայի արդյունքների դեպքում, որոնց մասին ԶԼՄ-ները չեն սիրում խոսել, Իրանում արդյունքները կլինեն ապշեցուցիչ. և եթե Իրանի նոր առաջնորդները խելացի գտնվեն, երկիրը կարող է ունենալ փառահեղ և բարգավաճ ապագա», — հավելել է նա։

Էմիրաթներում ձերբակալվել են Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորման անդամներ

ԱՄԷ անվտանգության ուժերը վերացրել են Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորում և ձերբակալել դրա անդամներին՝ ազգային միասնությունը խաթարելուն ուղղված գործողություններին մասնակցելու կասկածանքով։ Ինչպես հաղորդում է  Gulf News-ը և էմիրաթական WAM գործակալությանը, խմբավորումը ծրագրում էր դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի տարածքում։

«Քննությունը ցույց է տվել, որ խումբը ծրագրում էր կազմակերպված ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնել պետության տարածքում։ Իշխանությունները հայտարարել են, որ ցանցը կապված է եղել իրանական «Վիլայաթ ալ-Ֆաքիհ» խմբավորման հետ», — նշում է պարբերականը։

Հաղորդվում է, որ խմբավորման անդամները գաղտնի հանդիպումներ են անցկացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ էմիրաթցի երիտասարդներին հավաքագրելով արգելված կազմակերպությունների շարքերը։ Բացի այդ, խմբավորումը միջոցներ է փոխանցել այդ կազմակերպություններին։

Մալխաս Ամոյանը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար:

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը, սկսելով պայքարը որակավորման փուլից, հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուլուի նկատմամբ` 3:1 հաշվով:

Ապրիլի 21-ին Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ: 

Հայաստանի հավաքականից Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63կգ) կմրցեն բրոնզե մեդալի համար (55 կգ): Այս գոտեմարտերը ևս կկայանան ապրիլի 21-ին:

Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան։ Այս մասին «Բլումբերգ»-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենսը Պակիստան կմեկնի ապրիլի 21-ին՝ շարունակելու ուղիղ բանակցությունները։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։