Այսօր հայ կինոյի օրն է․ փաստեր հայ կինոյի մասին

Ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի օրը։

Փաստեր՝ հայ կինոյի մասին

  • Հայկական կինոարվեստը սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Հայկական կինեմատոգրաֆի առաջին կադրերն ստեղծել է Ալեքսանդր Դիգմելյովը 1911 թվականին Սբ Էջմիածնում՝ նկարահանելով Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողությունը։
  • Հայաստանում կինոթատրոնները բացվել են 1924 թվականից՝ Երևանում, Ղարաքիլիսայում (այժմյան Վանաձորը), Նոր Բայազետում (այժմյան Գավառը), Ստեփանավանում։
  • 1935 թվականին նկարահանվել է հայկական առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն», որի ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։
  • Հետպատերազմյան առաջին տարիներին հայկական կինոյում առաջընթաց չի նկատվել։
  • Իսկ 1960-ականներին կինոն նոր արտահայտչամիջոցներով է արտացոլել ազգային խառնվածքի և ինքնագիտակցության ժամանակակից մակարդակը։ Նկարահանվել են «Նվագախմբի տղաները», «Տժվժիկ» և այլ ֆիլմեր։ Կինոյում շարունակել են նկարահանվել թատրոնի հայտնի դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, ուրիշներ։
  • Հայկական կինոյի նոր փուլը սկզբնավորվել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով, որտեղ ռեժիսորը հետևել է համաշխարհային առաջադեմ կինոարվեստի ոճաբանական ուղղություններին։ Այնուհետև էկրան են բարձրացել «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան), «Նռան գույնը» (1969, ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով) կինոնկարները, որոնք արժանացել են միութենական և միջազգային կինոփառատոների մրցանակների և ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»։
  • Խորհրդային կարգերի փլուզումից հետո կինոն հայտնվել է նոր որոնումների բեկումնային փուլում։
  • Անկախության առաջին տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել է 30-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Հիմնվել են մի շարք անկախ կինոստուդիաներ, որոնց մի մասը տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով փակվել է։ Հայկական կինոյի ավանդական հիմքի վրա ստեղծվել են Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ» (1991), Սերգեյ Իսրայելյանի «Պատանդներ» (1991), Առնոլդ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992), Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի» (1992), Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» (1991) և «Աղետ» (1993), Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ» (1993), Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» (2000) և այլ ֆիլմեր։
  • Անկախության 2-րդ տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել է մոտ 60 լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։
  • Վերջին շրջանում նկարահանվել են «Սպանված աղավնի» (ըստ Նար-Դոսի, 2008), «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու, 2010, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան) և այլ գեղարվեստական կինոնկարներ, նաև մի շարք հեռուստասերիալներ։
  • 2004 թվականից անցկացվում է «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել զինաթափել «Հեզբոլլահ»-ը

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ հարավային Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտերը շարունակվում են…

Lufthansa-ի գործադուլը շարունակվում է, հարյուրավոր նոր չվերթների կչեղարկվեն

Շաբաթվա սկզբին սկսված բողոքի ակցիային մասնակցում են օդաչուներ եւ ուղեկցորդուհիներ։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին նրանց…

Lufthansa-ի գործադուլը շարունակվում է, հարյուրավոր նոր չվերթների կչեղարկվեն

Շաբաթվա սկզբին սկսված բողոքի ակցիային մասնակցում են օդաչուներ եւ ուղեկցորդուհիներ։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին նրանց…

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից ի վեր ԱԹՍ–ների արտադրությունը տասնապատիկ աճել է

Նախկինում լուրեր էին շրջանառվում Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտության, ինչպես նաև Իսլամաբադում…

Վճռորոշը ոչ թե դատարանի վճիռն է, այլ Սամվել Կարապետյանի հաջորդ քայլը


Համակարգային տրամաբանությամբ՝ ապրիլի 17-ին դատարանը, ամենայն հավանականությամբ, չի փոխի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։ Դատախազը պահանջել է երկարաձգել տնա…

ԱԺ-ն ընդունեց օտարերկրյա հեռուստածրագրերով ներքաղաքական միջամտությունն արգելող օրենքը

ԱԺ–ն ապրիլի 16-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական այն փոփոխությունները, որով կարգելվի օտարերկրյա հեռուստածրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող…

«Կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա»․ Էդգար Ղազարյան

«Այսօր 2 տոն է նշվում՝ Ոստիկանության օրը և Հայ կինոյի օրը։ Այս երկուսի համադրությամբ ստացվում է, որ այս իշխանության օրոք կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է ոստիկանության և իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա։ Ստեղծագործական կինո չեն կարում նկարեն՝ ընկած մեզ սարքին դերասան, իրենք էլ իրենց համար կինոներ են նկարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով կուսակիցների ձերբակալություններին։ «Նկատում ենք, որ ռեժիսորն անտաղանդ է, Փաշինյանն է, հարվածային գործիքներ խփողը որ լինի ռեժիսիոր, դրա նկարած կինոներն ի՞նչ պիտի լինեն․ տեսնում ենք։ Որ երրորդ օրն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ։ Այս պահի դրությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ հայտ չի ներկայացրել, միակ ուժը, որ հայտ է ներկայացրել, ՔՊ-ն է։ Ուստի, եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր ընտրական սուբյեկտի օգտի իրականացնել ընտրողի խրախուսում, եթե ենթադրենք մարդն ինչ որ բան վերցրել է՝ գնա ո՞ւմ ընտրի, եթե ում որ պիտի ընտրի նա դեռ չկա»,- շարունակեց Ղազարյանը։