Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ


Նկատել եմ ևս մեկ կարևոր առանձնահատկություն Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ՝ դա անադեկվատ ձևանալն է, ավելի ճիշտ՝ ձևացնելը, թե իրենք իբր սուրբ անմեղութ…

Այստեղ ենք եկել, որովհետև ՀՀ հաջորդ վարչապետը հենց այստեղ է


«Ժողովուրդ ջան, մենք հավաքվել ենք այսօր այստեղ, որովհետև հենց այստեղ է այս պահին գտնվում Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց իհ…

Այստեղ ենք եկել, որովհետև ՀՀ հաջորդ վարչապետը հենց այստեղ է


«Ժողովուրդ ջան, մենք հավաքվել ենք այսօր այստեղ, որովհետև հենց այստեղ է այս պահին գտնվում Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց իհ…

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։

  • Bitcoin (BTC)`$74 047
  • Ethereum (ETH)` $2 320
  • Binance Coin (BNB)`$613

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել RaveDAO-ն (RAVE)՝ + 30%.:
Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել siren-ը (SIREN)՝ — 6%.

«Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան

Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։

«Պետք է ամենի ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, պետության անվտանգությունը ապահովել, միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որը մենք ընդունել ենք, այդ թվում Եվրոմիության հետ համագործակցության տրամաբանության մեջ և համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ օրակարգը ընդլայնվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով։ Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, վստահ շարունակելու ենք այս ճանապարհը։ Այո, մենք ընդունել ենք օրենք ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամսից մեզ ընդունեք ԵՄ»։

ԱՄՆ-ն և Իրանը ճակատագրական ձևով թերագնահատեցին Իրանը․ Շառլ դե Գոլի թոռ

Նրանք կարծում էին, թե կկարողանան մի քանի օրում տապալել երկիրը, ինքնիշխան կառավարությունը և հազարամյա քաղաքակրթությունը․․․

Ամսի 11-ի հանրահավաքին բոլորս շատ պարզ տեսանք դա


«Մեր ժողովուրդը իրապես ուզում է, որ մեր երկիրը գնա փոփոխության ճանապարհով։ Մենք դա շատ հստակ տեսանք նաև ամսի 11-ի հանրահավաքին։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ…

Ամսի 11-ի հանրահավաքին բոլորս շատ պարզ տեսանք դա


«Մեր ժողովուրդը իրապես ուզում է, որ մեր երկիրը գնա փոփոխության ճանապարհով։ Մենք դա շատ հստակ տեսանք նաև ամսի 11-ի հանրահավաքին։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ–ն ընդունում է ապրիլի 13–ից մինչև ապրիլի 23–ը։ Դրանից հետո ևս 10 օր կտևի այդ հայտերի գրանցումը…

Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 շենքում է, ոչ թե դատարանում, նա է խաղաղություն բերելու․ Էդգար Ղազարյան

Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որովհետև այստեղ է գտնվում Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց այստեղ չէ այն վայրը, որտեղ ինքը պետք է գտնվի ընդհանրապես։ Նա պետք է գտնվի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական թիվ մեկ շենքում․ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց Էդգար Ղազարյանը, որը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Իր այնտեղ գտնվելն է, որ խաղաղություն է բերելու մեր պետությանն ու ժողովրդին, իր այնտեղ գտնվելն է, որ բարօրություն է բերելու մեր ժողովրդին, հաջողություններ է բերելու մեր ժողովրդին։ Ի վերջո հնարավոր չէ կասեցնել ժողովրդի ուժը։ Երբ գետը վարար իր հունով հոսում է, հնարավոր է դրա դիմաց ամբարտակ դնել, արհեստական մի շինություն, դրանից այդ գետը լճի է վերածվում, ծովի է վերածվում, բայց գետի հունը դրանից չի փոխվում, այդ վարար ծովից ոռոգվում են դաշտեր, ոռոգվում են այգիներ, բարություն, հաջողություն է բերում։ Սամվել Կարապետյանի առջև դրված այս արգելքը միայն մեզ ավելի մեծ բազմության է վերածելու»,– ասաց նա։

Նա օրինակ է բերել օրեր առաջ Հունգարիայում տեղի ունեցած ընտրությունները։

«Մենք տեսանք մի քանի օր առաջ Հունգարիայում 16 տարվա իշխանությունն ընդամենը մեկ օրում ժողովրդի կամքով փոխվեց, և այդ փոփոխությունը լինելու է նաև Հայաստանում, և Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը»,-ասաց նա։