Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան


Ունենք պայմանավորվածություն՝ հունիս-հուլիս ամիսներին ևս 60 հազար GPU պատրաստելու, դրանով իսկ Հայաստանում ընդհանուր առմամբ 110 հազար GPU ունենալու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի պետական համալսարանում ապրիլի 18-ին կայացած AI Conf Armenia 2026 համաժողովում այս մասին հայտարարեց Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:

«Շուտով կհայտարարենք 50 հազար GPU պատրաստելու մասին: Դրանց հասանելիության ծավալով Հայաստանը կդառնա աշխարհի 5 առաջատար երկրներից մեկը: Նաև ունենք պայմանավորվածություն՝ հունիս-հուլիս ամիսներին երրորդ փուլի մասին հայտարարելու վերաբերյալ: Հիմա աշխատում ենք էլեկտրաէներգիայի ավելացման ուղղությամբ, որպեսզի պատրաստենք ևս 60 հազար GPU: Այսինքն, մեր նպատակն է, որ Հայաստանն ունենա ընդհանուր առմամբ 110 հազար GPU: Իհարկե, շատ հպարտ և երախտապարտ ենք ամենից առաջ NVIDIA ընկերությանը, նաև ՀՀ կառավարությանը, որոնք մեզ շատ են օգնել այս դժվարին և ունիկալ ճանապարհին: Դրա իրագործումը վեր է միայն մեր ընկերության հնարավորություններից: Պետք է լիներ ԱՄՆ-Հայաստան խոշոր փոխգործակցություն, նման միջավայր և վստահություն: Դրա համար շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին»,- նշեց Ալեքսանդր Եսայանը:

Նա պատմեց նաև, որ Հայաստանում տվյալների կենտրոնի կառուցման թեման NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ սկսել է քննարկել 2024 թվականին:

«Այն ժամանակ արդեն շատ մեծ պահանջարկ կար նման կենտրոնների, բայց անգամ այդ պարագայում շատ դժվար էր համոզել մեծ ընկերություններին, որ հետաքրքրվեն Հայաստանով: Չկարողացանք գտնել հաճախորդ, որը կկարողանար մեզ երաշխավորել գնում, ինչից ելնելով էլ կկարողանայինք ֆինանսավորում ապահովել: 2024 թվականին խոսքն այսպիսի մեծ գումարի մասին չէր՝ մոտավորապես 50-60 մլն դոլարի մասին էր: 2025 թվականին արդեն հանդիպեցի Ռազմիկ Հովակիմյանին, որը լինելով Սիլիկոնյան հովտում՝ ունի շատ մեծ կապեր ամերիկյան IT ոլորտում: Կարողացանք միավորել մեր գիտելիքը, հնարավորությունները, Ռազմիկ Հովակիմյանի կապերը, որպեսզի կարողանանք գտնել հաճախորդներ: Նաև NVIDIA-ի աջակցությամբ ծրագիրը մեկնարկեց:

2025 թվականի հունիսին հայտարարեցինք 6000 GPU պատրաստելու մասին ու մինչև դեկտեմբեր ավարտելով պայմանագրային և մնացած ֆինանսական հարցերը՝ հունվարից սկսեցինք տվյալների կենտրոնի կառուցումը: Ես ուզում եմ ասել, որ մենք առաջին փուլը՝ 6000 GPU-ն հունիս ամսին արդեն թողարկելու ենք և ԲՏԱ նախարարության հետ կնքեցինք պայմանագիր, ըստ որի 5 տարում պետությունը 25 մլն դոլարի շրջանակում գնում է կատարելու Firebird-ից, որի ռեսուրսները նաև հասանելի են դառնալու հայկական ստարտափներին և համալսարաններին, ինչը կարծում եմ շատ մեծ և կարևոր ներդրում է էկոհամակարգում»,- պատմեց Ալեքսանդր Եսայանը:

Նա տեղեկացրեց, որ 6000 GPU պատրաստելու մասին հայտարարելու պահին շուկայում մեծ հետաքրքրություն կար դրանց նկատմամբ, սակայն Firebird-ը  վաճառքի նախնական պայմանավորվածություն ուներ դրանցից միայն մոտ 3000-ի վերաբերյալ:

«Շատ երկար մտածում էի՝ մյուս 3000-ն ում ենք վաճառելու, ինչպես ենք կարողանալու գտնել հաճախորդներ: Դա մի 5-6 ամսվա վաղեմության խոսակցություն էր՝ դեկտեմբերին ուզում էինք հնարավորինս արագ վաճառենք դրանք՝ ֆինանսական լուրջ կորուստներից խուսափելու համար: Բայց, երբ մոտ 2 ամիս առաջ գնացինք ԱՄՆ՝ ունեցանք շատ հանդիպումներ և հասկացանք, որ պետք չէ շտապել: Հիմա մեր GPU-ների պահանջարկը կտրուկ աճել է՝ ընկերությունների միջև նույնիսկ մրցակցություն է սկսվել դրանցից օգտվելու համար: Հիմա մենք ենք որոշում ում հետ համագործակցել: Հայաստանը Firebird-ի շնորհիվ ունի հնարավորություն և հասանելիություն մի ռեսուրսի, որից օգտվելու համար, վստահեցնում եմ, մեզ դիմում են աշխարհի ամենաթոփ ընկերությունները:


Մոտենում է ապրիլի 24-ը․ ինչպես են այն հիշում ԱՄՆ-ում


Ապրիլը ԱՄՆ-ում կոչվում է Հայկական հիշողության ամիս՝ Հայոց ցեղասպանության գործոնով պայմանավորված։ Եվ դա զուտ միայն հանրային հիշատակության օր չէ, այլ շատ նահան…

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա անխուսափելի հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա անխուսափելի հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում այս ուղղությամբ տեղի են ունեցել կարևոր զարգացումներ։

Բայրամովը հատկապես ընդգծել է «Վաշինգտոնի գագաթնաժողովի» և նախկինում ստորագրված համատեղ հայտարարությունների նշանակությունը՝ նշելով, որ այդ փաստաթղթերը ձևավորել են խաղաղ գործընթացի հետագա փուլերի ճանապարհային քարտեզը։

Նա նաև հիշեցրել է, որ արդեն իսկ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը և նախաձեռնվել է լուծարել Մինսկի խումբը։

Որ դեպքում Հորմուզի նեղուցը նավագնացության համար կլինի լիովին անվտանգ․ հայտնի է նախապայմանը


Հորմուզի նեղուցը լիովին անվտանգ կլինի նավագնացության համար, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի բոլոր պայմանները եւ հրաժարվի առավելապաշտական մոտեցումից։ Այս…

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված առանցքային հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված առանցքային հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով | Armat Media

Սի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպին-ը «շատ ուրախ է, որ Հորմուզի նեղուցը բաց է», գրում է BBC-ին։

Թրամփը նաև տեղեկացրել է, որ մայիսի 14-15-ը նախատեսված հանդիպումը Չինաստանում, իր խոսքով, կարող է լինել «յուրահատուկ և, հնարավոր է, պատմական»՝ հավելելով․ «շատ բան կհաջողվի»։

Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ փոխադրումների կարևորագույն ուղիներից մեկը։ Չինաստանը, որը իրանական նավթի խոշորագույն գնորդն է, իր ներմուծվող նավթի մոտ 38 տոկոսը ստանում է հենց այդ նեղուցով։

Պեկինը նաև ակտիվ դեր է ստանձնել տարածաշրջանային գործընթացներում՝ կոչ անելով Իրանին վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ և հայտարարելով, որ աջակցում է հրադադարին ու խաղաղ գործընթացի վերականգնմանը։



Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին


Քաղաքականություն


Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ նրան մեղադրելով կեղծ հայտարարություններ անելու մեջ։

Ղալիբաֆը X սոցիալական հարթակում գրել է, որ Թրամփը «մեկ ժամում յոթ պնդում է արել, որոնցից յոթն էլ կեղծ են»՝ հավելելով, որ նման «ստերով» ԱՄՆ-ն բանակցություններում հաջողության չի հասնի։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի հաղթել պատերազմում, և տեղեկատվական մանիպուլյացիաները չեն կարող փոխել իրականությունը։

Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ Ղալիբաֆը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «շրջափակման շարունակման դեպքում» նեղուցը «բաց չի մնա»։

Նա նաև անդրադարձել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի ավելի վաղ հայտարարությանը, ըստ որի՝ նեղուցի բաց կամ փակ լինելու հարցը որոշվելու է տեղում, ոչ թե սոցիալական ցանցերում։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ նշել էր, որ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը լիովին բաց է հրադադարի մնացած ժամանակահատվածում։ Այս հայտարարությունը քննադատության էր արժանացել Իրանի որոշ լրատվամիջոցների և կոշտ գծի կողմնակիցների կողմից, որոնք պահանջել էին պարզաբանումներ։

Ղալիբաֆը նաև ընդգծել է տեղեկատվական պայքարի նշանակությունը՝ նշելով, որ «լրատվամիջոցների պատերազմը և հասարակական կարծիքի ձևավորումը պատերազմի կարևոր մասն են, սակայն իրանական ազգը չի ազդվում այս մարտավարությունից»։