ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ

Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ շուրջ 25.3 մլն ԱՄՆ դոլար…

Իրանը պատերազմից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքը


Իրանը փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ մասնակիորեն վերաբացել է իր օդային տարածքը, հայտնում է ԻԻՀ քաղաքացիական ավիացիայի վարչությանը։ «Իրանի արևելյան օդային…

ՀՀ իշխանությունների ընտրած ճանապարհն անօգուտ է, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը․ պատգամավոր

Իրենք արդեն քանի տարի է Արցախ բառը չեն ասում, ինքնորոշման իրավունք չեն ասում, արցախահայերի վերադարձ չեն ասում․․․

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև գաղտնի պայմանավորվածություններ կան

Պատգամավորը նշել է, որ երկու օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչը փաստացի հայտարարել է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է․․․

Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց

Կրակոցներ են հնչել։ Նավերից մեկը Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող VLCC սուպերբեռնատար էր, որը տեղափոխում էր 2 միլիոն…

ՔԿՀ որպես հանձնուք տարված թվային սարքի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

ՔԿՀ որպես հանձնուք տարված թվային սարքի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

«Ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հարուստների վրա մուննաթ գալ». Ոսկան Սարգսյան

«Ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հարուստների վրա մուննաթ գալ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են
     Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մուննաթ է եկել հարուստների վրա, ասելով․ «Հարկը մեր բոլորի բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած։ Մարդը կարա «Բենթլի» և «Ռոլս ռոյս» ունենա, բայց մեկ է, ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս։ Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն։ Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպ–ֆառն ա մնալու»։
     Գույքահարկն ու այլ հարկեր, տուրքեր մեծապես բարձրացրել են,մանր ու միջին գործարարների հանդեպ հարկային տեռոր են կիրառում, որ հավաքագրված պետական բյուջեն մսխեն անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին միլիարդավոր դրամ պարգևավճարներ տալով, իրենք իրենց պետբյուջեի հաշվին ճոխ պարգևատրելով, իշխանությանը մոտ կանգնածներից, առանց մրցույթի, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի 6 միլիոն դոլարանոց համերգով, Նիկոլ Փաշինյանի խմբի հեծանվավազքերով։ Փաշինյանն իր իշխանության 8 տարում պետական պարտքը 6,8 միլիարդ դոլարից 15,5 միլիարդ դոլար է սարքել, սակայն տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել։ Հասարակ կամուրջ անգամ չեն կարողանում սարքել, Խաշթառակի կամուրջը և Սյունիքում կամուրջներն իրանական ընկերություններն են կառուցում։ Միայն ճանապարհներ են ասֆալտապատել, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ իրենք ասֆալտ շատ են սիրում, սակայն իրենց արած ասֆալտը շատ տեղերում անորակ է, քանդվում է։ Ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հարուստների վրա մուննաթ գալ, քանի որ իր չկայացած, տգետ, նախանձ համակիրներին դա դուր է գալիս, ինքն էլ իր խասյաթի համաձայն իր մեղքն ուրիշների վրա է գցում»: