40 մլն 40 հազար դրամ ԱԳՆ–ին՝ հրատապ կարգով մեկ անձից հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար

40 մլն 40 հազար դրամ ԱԳՆ–ին՝ հրատապ կարգով մեկ անձից հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար

Ուրիշների կառուցած օդանավակայաններից օգտվող Նիկոլ Փաշինյանը հարուստներին առաջարկում է սեփական օդանավակայանը կառուցել և օգտվել դրանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուրիշների կառուցած օդանավակայաններից օգտվող Նիկոլ Փաշինյանը հարուստներին առաջարկում է սեփական օդանավակայանը կառուցել և օգտվել դրանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ | Armat Media

Հայաստանը 240 մլն դոլարի վարկ է վերցնում փախստականների բնակարանային խնդիրները լուծելու համար

Աջակցության տրամադրում Ծրագրի կառավարման և իրականացման, մշտադիտարկման և գնահատման, տեխնիկական աջակցության, ստուգող մարմին…

Ապրիլի 19-ին Ուջանից մինչև Գյումրի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված՝ ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։

«Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։

Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։

Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և MITRE-ի փոխնախագահը քննարկել են TRIPP նախաձեռնությունը

ԱՄՆ-ու Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ քննարկել…

Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում. Յուրաքանչյուր պարկի համար մինչև 3000 դրամ

Ծրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից…

Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում

Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով 2026–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին` սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։

Նշվում է, որ սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի 1–ին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով:

Հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի շուկայում նկատվող պարարտանյութերի պահանջարկի և գնաճի միտումները հիմնականում պայմանավորված են Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող գործողություններով։ Արդյունքում պարարտանյութերի ներմուծման ծավալները կրճատվել են, որը կարող է հանգեցնել գների աճի։ Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն»։

Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը կսուբսիդավորվի 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով 3000 դրամը։

Ծրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։