Ռուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերից

Աշխարհ

Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում՝ Բրյանդինո կայարանի մոտ ռելսերից դուրս է եկել ուղեւորատար գնացքի յոթ վագոն։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով  «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությանը։ Վթարը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 7։26-ին։

«Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Դեպքի վայր են մեկնելօպերատիվ ծառայությունները։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Նաեւ հայտնել են, որ  վագոնների դուրս գալուց հետո ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովի գլխավորությամբ։

Ղազախստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է…

Կապահովվի վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը

Հայաստան

Կառավարությունն ընդունել է «ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։

Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։

Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ Կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Արդյունքում՝ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։

«Հրապարակ»․ Ղազախական պատուհանը կարող է օգտագործվել հայ-թուրքական փոխգործակցության համար

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում էին գտնվում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաեւը եւ այդ երկրի տրանսպորտի նախարար Նուր…

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը

Աշխարհ

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը:

Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը:

Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը այն ուղևորությունների մասին է, որոնք 180 օրվա ընթացքում կազմում են ոչ ավելի, քան 90 օր: Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս երրորդ երկրներից ճանապարհորդները պետք է տրամադրեն կենսաչափական տվյալներ՝ լուսանկար և մատնահետք:

Բոլոր անձնական տվյալները կպահպանվեն թվային ֆայլում:

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի առանցքային ցուցանիշներն զգալի ձեռքբերումներով․ անցնող տարվա ընթացքում Բանկի ակտիվները կազմել են 423 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 52…

Ապրիլի 10-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Ապրիլի 10-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 374.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 377 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 373.17 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 377.85 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 437 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 441.5 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 432.91 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 444.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն […]

ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը

Հայաստան

Ապրիլի 3-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Քննարկումը միտված էր բաշխման ցանցին միացման համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի № 523Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ 0,22 կՎ և 0,4 կՎ լարմամբ առանձնատների և առանձին շինություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից վճարվող համապատասխան միացման վճարների նվազեցմանը։

Քննարկվել է նաև բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման գործընթացը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման միջոցով իրականացնելու հնարավորությունը։

Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված հիմնավորումները՝ առաջիկայում կդիտարկի վերոնշյալ միացման վճարների նվազեցման և 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում տեխնիկական պայմանների տրամադրմամբ բաշխման ցանցին միացման հնարավորությունը։