ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին․ Պակիստանի վարչապետ

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին․ Պակիստանի վարչապետ

Հայտնի կուրորտում սկսվել է ավանդական գնիջեցումը


Թաիլանդական Փխուկեթ կուրորտում սկսվել է ավանդական գնիջեցումը։ Թանկարժեք հյուրանոցներում կեցության արժեքը գնիջեցման այս սեզոնին սովորաբար էժանացվում է 50 տոկո…

Ուկրաինան հայտարարել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել

Ուկրաինայի ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան սպան շեշտել է, որ կարծում է, թե Ռուսաստանը նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը…

Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ին


Քաղաքականություն


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ձայների հաշվարկի ավարտը։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսով շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ», – գրել է Մադյարը Ֆեյսբուքում։

Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ հաշվարկված քվեների 53.45% արդյունքով «Տիսա»-ն հաղթել է խորհրդարանի ընտրությունում՝ ստանալով 138 մանդատ և սահմանադրական մեծամասնություն:

Օրբանի գլխավորած իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 54, իսկ «Մեր երկիրը» կուսակցությունը՝ 7 մանդատ։

«Տիսա» կուսակցությանը շնորհավորել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի ղեկավարը:



Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը


Տեսանյութեր


ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՔՊ նախընտրական ծրագրի ևս մեկ նախաձեռնության մասին։ Խոսքը վերաբերում է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգին։

«Պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության  վրա, և քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր։ Դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար, խոսքն այս դեպքում երեխայի կրթության կրթավճարներին է վերաբերում»,- մանրամասնել է Թորոսյանը։



Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներ


Ավտո


Ապրիլի 12-ին՝ ժամը 23:28-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս, և ևս երկու տուժած հոսպիտալացվել են։